Այս էջը սրբագրված է
Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/185
ԱՆԹԱՎԱԿԻՐ ԹԱՂԵՐ
44 ՏՎԱՅՏԱՆՔ
Անոր ցավը հո՛ւր է վառող ինձ համար
Ինչպես սերն է կյանք հորդաբուխ և անշեջ…
Քանի դիտեմ դեմքն ըսպիտակ զերթ մանմար,
Շիթ շիթ արցունք կը քարանա սրտիս մեջ։
Թարշամեր է կաթնաբուխ ցո՛լք բերնին,
Իր ժպիտին քնքույշ ծաղիկն հոտևան,
Ուր կը վառեր կյանքի ըղձանքը ջերմին,
Լի Հրայրքովն հուզումնալից իր գարնան…
Եվ գլխիկոր ինչպես եղնիկ վիրավոր,
Կը տեսնեմ, երբ հուրն երազանքն իմ ծազիկ…
Կը դաշունեն զիս մորմոքներ բյուրավոր,
Խավարելով անուրջն հոգվույս խաղաղիկ…