45. ԽԵՆԹԵ՜Ր
Ա
Մթնշաղին բոցերուն մեջ երփնագույն,
Երկու ձեռքը կը կարկառէ, և իսկույն
Մուզե բռնել հասկերուն վրա ցորենի'
Փախչող լոլյսին թռչնակները ծիրանի։
5Կ'ուզե թրջել ճակատնճ ինչով բոցարծարծՀ
ճերմակ թոչնիկ ծփանքներուն վրա ծովուն․
Վարազի պես կը խոյանա վրդովուն՝
Ոայց մոր գի՜րկն է որ կը բանտե զինքն հանկարծ․
Խե՜նթն է, Էլ ըսենք անխի՜ղճ գութով, և հանգույն
Ասուպներու իրենց խոկին կը դառնան․
Հորիզոնի դալկության մը պես տժգույնճ
Մայրն ան գոհով կու լա պտուղն իր գարնան։
Մայրը կու լա երջանկությունն իր զավկին․
Ու կը կարծե փուշեր ժողվել, ուր վարդեր,
Արձակունակ ծաղիկներոլ քաղցրագին
Եդեմներ նորճ տըղուն անուրջն է գըտեր։
ՏըղունՀ որ գո՜հ փակեց թևերն ու կարծես
Աը հավատա անհունություն մը գրկել։
Մոլզե մինակ ըլլալ. վազե՜լ անարգել
Անրջական ի նչ կույսի մը ոսկեգես...
Ու ջուրերուն եզրը կեցած, երբեմն ալ,
Եր կա՜ր ատեն, կը բաղձա հոն մենանալ,
Մթնշաղին բոցերուն մեջ վարդագույն,
Երկ ու թևր պարզած' խաչի մը հանգույն։