Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/189

Այս էջը սրբագրված է

Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/189


Գ

Դեռ կըսպասե՜, մաքին մութին մեջ դաժան,
Հոր ցանքեր է շրջուն թալուկն անդունդին.
Կ'ուզե նայիլ անգա՜մ մըն ալ իր չորսդին,—
Քաղցրություններն արդյոք կու գա՞ն, ահ, կու դան։

Համակրության պզտիկ բառ մը մեղրանույշ,
Պզտիկ ճըրագ մը գորովի բոցարծարծ'
Որ նշմաըել տա խավարին մեջ հանկարծ
Հին սիրական ուղին, հոգ չէ', այսքան ուշ…

Դեռ կըսպասե , մաքին մութին մեջ, դաժան
Քարշեպին վրա. վարեն մըթար ջուրերուն
Զինք կը կարթե շարժող տեսիլն ուրվական․
Վարե՞ն. մըռայլ տարփի ձայներ կը վըժան…

Փնտռեցե՜ք այս տըղան, ո՞ւր եք, ո՜վ սուրբեր.
Թողե’ք անկյունն' ամուլ ձեր գութն ու մատչան․
Աստվածն ա'ն է, ա ն' որ արցունք է սրբեր,
Ա՜հ, քաղցրություն, գոնե շի՜թ մը քաղցրության։

Դեռ կըսպասե , մտքին մութին մեջ դաժան,
Նըշույլներո՜ւն դեռ սիրաշարժ շրթունքին,
Դեռ սիրածագ բոցին' ալքի մը անդին…
Դեռ կյա՜նք կ՝ոլզե, անոնք Մահն իր կը կարդան։

Սև լաթի մը պես կը նետեն երես էն
«Խենթ» բառն անհուն. բառ անգորով ու դաժան․
Ու կը դառնան ապրիլ իրենց կյանքն ոսին,
եղբայր մը մտանած ցավին անբաժան։

Դեռ կըսպասե՜ պզտիկ բառ մը մեղրանույշ,
Դեռ կըսպասե՜ գորովանքի ճրագն արծարծ
Դեռ կըսպասե որ խավարին մեջ հանկարծ
Հին սիրական ուղին ցույց տան, ա՜յսքան ուշ…
— 189 —