Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/190

Այս էջը սրբագրված է

Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/190


46. ԵՐԳ
Քո՛ւյր մոտեցի'ր կըրակին,
Ծըխե տերևն այս բուրյան,
Զի ամեն բան ինձ կրկին
Կը դաբձբնե հոտն արյան։

Քո՛ւյր, մոտեցի՞ր դարակին
Ու բեր հեղուկն հընծան յան,
Զի ամեն բան ինձ կրկին
Կը դաբձբնե համն արյան։

Քո՜լյր, մոտեցի'ր ճըրագին ,
Մարե' զայն, թո'ղ լուսինկան,
Զի ամեն բան ինձ կրկին
Կը դարձընե գույնն արյան։

Քո՞ւյր, մոտեցի՜ր նըվագին,
Երգե' դաշտերն ու ցորյան,
Զի ամեն բան ինձ կրկին
Կը դարձընե ձայնն արյան։

Քույր, մոտեցո՛ւր իմ ձեռքին
Աստվածաբոցն հըրացան,
Զի ամե՜ն բան ինձ կրկին
Կը հիշեցնե վրե՛ժն արյան