Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/203

Այս էջը սրբագրված է

5. ՈՐԹԻՆ ՏԵՐԵՎԸ Իրիկնավերջը դալկոտ տերևի մը պես հողմավար անցեր է. բացաստանին մեջ գիշերը թևաբաց կ'ընկողմանի. գաղջ, բուրում֊ նացան նազելի գիշերը։ Աշխետ զամբիկս նյուսը կը թոթվե ու քվքվալով կ'անցնի այգեստանին մեջեն, ուր խաղողին զգլխիչ բույրը, գինիին նախերգանք, ու ցորեկվան արևին եղկ շոգոլին կը բարձրանան։ Հեռաստանին մեջ հարսենի, գեղանի լեռը նստեր Է տարփա֊ տենչիկ շարժուձևով, մշուշի տարտամորեն հոգնաթույր քցաբ մը ուսն ի վար կ՚իջնէ. զույգ մը ծառեր թխլիկ դաստակներու պես 10 արևակեզ իրաննին կ'երկարեն, և իրենց տերևուտքը կը բացվի. լեր ան դալար ափն Է ան, ուր ահա՜ լիալուսինը կը զետեղվի, շա- ռագույն նրբարվեստ հողմահարի մը պես, որ հետզհետե կ՛ երփ- ներփվի՝ ոսկեթույր, խնկաթույր, քրքում ու արծաթ։ Կ'անցնիմ, կ'անցնի՜մ անվերջ այգեստաններուն մեջեն, ուր անտես <գետի> մը մշկենի ալիքը կը ծփծփա. ու պտղառատ լիաբերրի հողին արգավանդ ծոցը կ՚ուռի, գոյության եթերածին հ֊, րակ մը անդադրում կը բաբախե. ա՜հ, վայրկյանին քաղցրությունը։ \* * * Գյուղ կը դառնամ. ատեն ատեն կը շոյեմ ճայիկիս բաշը, որ լուսնի ծիածանումին մեջ կը փալփլի. ան սուրալով կ'անցնի դեղ֊ 20 նորակ ճամբաներեն փոշիե ուրվանկարներ հորինելով, ատեն ատեն սանձը կը քաշեմ, ու կը կենա, պահին գեղեցկությունը շարժու֊ մի գաղափարը կը մոռցնե, ու տիեզերքի սրտին մեջ բաբախող րոպեներուն ու վայրկյաններուն զարկը ա՜լ չզգացվիր. ամեն ինչ իր սքանչացումին մեջ կ'արձանանա. հովը, ծաղիկը, տերևը, մարդը․ օ՜հ, վայրկյանին երանությո՜ւնը։ Շրջանկարը կը դիտեմ անկշտում. գյուղակները՝ մանուկներու պես նստեր են բլրակներու ծունկին, հովիտներու գոգը, կամ գետին քղանցքին մոտ. զավակ֊ ներ, ղոր արգասավոր ամոլ մը ցանցներ է հոս հոն։ Ահա՜ հեռու֊ ներեն սպիտակ իրան մը կը ցցվի։ կ'ուռի, հովիտին աղջի՜կն է, - 203 -