Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/205

Այս էջը սրբագրված է

6. ԱՇՆԵՐԴ b. Սա՜րն ի վեր, թռա՞վ գնար հոգիիս սպիտակ աղավնին անո՞ւյշ հոգյակ. բայց իր թռիչքին ճերմակ աղոթքը, բայց իր նայվածքին մեղրիկ կաթիլքը у հոգվույս մեջ է ղեռ* հոգվույս մեջ է գեռ։

Ամրան տաք երազիս, ա յդ ճերմակ թռչունը, սահեցավ անցավ աշնահար ձառերուն սրսփուն հեծեծանքին մեջեն ու ծովոմւալեդող փըրփուրներուն վրայեն, մինչև հորիզոնին ծայրը, ավելի անգին' հոգվույս հուսաբեկ գառնանույշ գալարումին վրա• ա վելի' ան դին՝ կորսված հորիզոնի մը ոսկեջինջ արշալույսին մեջ, о հ,իմ երազիս ճերմակ աղավնի՜ն։ Հո՞վը ПР աՀա պատուհանս փակեր• հովը, գիսախռիվ,մոլեկա՞ն Ս եպտեմ բերին հովրճ որ ահա՞ կ՚իջնէ մինչև հոգվույսալ լուսոռոգ պատուհանները, մինչև ծիրանի ճրագները իղձիս, իր անձրևոտ, ցուրտ ու փրփրուն շունչը նետելու համար հոն. հո վը,որքա՜ն մսեցուց արգյոք հոգյակդ, ա՜հ, որքա ն, որքա՜ն, երազանքիս սպիտակ աղավնին։Ամպամած գաղջ իրիկուն մըն է հիմակ, հոգվույս համար,հոգվո՞ւյդ համար• լուսինըճ տիրամոր քաղցր, թախծագին, լացող նայվածքի մը պես ժպտեցավ այս իրիկուն ամպերուն շեկ շղարշին մեջեն. ու մանրհատ անձրև մը ուրախության արցունքի քաղցրոլթյամբ իջավ մինչև հոգվույս հուշքերուն մեջ, ուր սիրացոլ նայվածքներուգ ողկույզն է կախվեր' անշիջանելի՜։ Այս իրիկուն, օ՜հ այս իրիկուն, ի՜նչ անբացատրելի քաղցրություն է որ կը ծորի լուս- նին փախստյա նայվածքներեն, ի՜նչ երանություն, ինծի համար, որ լուսնին ուխտավորն եմ, երբ ան մթագին գիշերներու ապաշխա¬ րանքին մեջեն հանկարծ կը բացվի լիարծաթ, լիաբակ, վազքի մը պես' որ հորիզոնին ծայրը կը բարձրանա՝ աղոթավոր, քմ ա լա¬ կան, միստիք շրջագիծով. օ՜հ, ի՜նչ քաղցրություն է այսճ զոր անտես ցայտք մը սրտիս մեջ կը հոսեցնե* ա՜հ, այն ոսկի արշա- 30 լույսին կուսությանը մեջ թառած, գո՞լն ալ, սպիտա կ աղավնիս, գո՞լն ալ լուսնին նայեցար… - 205 -