Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/206

Այս էջը սրբագրված է

7. ՏՃԿՈՐԻՆ ԵՐԳԸ

(Արձակ բանաստեղծություն)

Իրիկնալույսին ծիրանի ծովուն մեջ կղզիացած արտասվող ուռիներու շուքին տակ, հովիտին խորր, ահա'վասիկ իմ երգսէ արոտներուն շունչովը լեցուն. ահա'վասիկ իմ երդս, առվեզերքի աննուխին ու ռեհանին խունկովը օծուն, ահա'վասիկ իմ երգս, հնձված արտերուն ու հերկված հողերուն բույրովը, արևեփ խաղողներուն ու մեղրացած թուզերուն անուշունյքովը ակաղձուն․ իմ երգս իղձի մը, արցունքի մը պես պարզ ու վճիտ, որ իրիկվան ոսկի հրեշտակին հետ թւ առած կը թռշի, սարերն ի վեր, կապույտն ի վեր։

Ավանները, անշարժ անղորրիկ իրիկվան մեջ, իրենց ծխնելույզներեն փթթող ծուխի մանիշակները կ ոսկեջրեն, տարածուն ու դաշնավոր քաղցրություն մը կը մշշանա անդաստաններուն վրա, ջուրերուն վրա, գյուղակներուն վրա։ Իրիկունը, շեկլիկ հերարձակ, առույգ արքենի իրիկունը շահասպրամներով, մանիշակներով, վարդերով զարդարված, իրիկունը, ոստոստուն, կը սահի կ'անցնի քովես։ Ես իրիկվան տարփավորն եմ․ ու իմ երգս պարզ, պարզ, իմ երգս, անանուն դողերով, անհամար թրթռումներով լեցուն Է հիմակ, ուռիներու շուքին տակ, հովիտին խորը։

Ցերեկվան արևին հուրքովը դինովցած պարտասուն հոգիներ, ճերմակ լաթերով դաշտի՜ մշակներ, եկեք ունկնդրել իմ երգիս. իմ երդիս, որ բյուրազան բուրմունքներու խուրձ մըն է․ իմ երգիս, ուր ձեր քրտինքին, ձեր երանութչանց ու ցավերուն աղաղակը, ձեր սիրական հովերուն, ձեր սիրական ջուրերուն, ձեր սիրական, մտերիմ, դրացի արագիլներուն ու թռչուններուն համերգությունը կա թառած։ Ահա՜ կ անցնի իրիկվան բամբիշը․ ահա՜ անցան իրիկվան օդանույշներ, ջրանույշներ, ա ՛լ թողեք

— 206 —