Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/210

Այս էջը սրբագրված է

1907 9. ՄԵԾՄԱՅՐԻԿԸ ճրագը ձեռքը ննջասենյա կեն ներս մտավ ծերունի կինը։ Դուրսը գարնային անձրևը կը հոսեր Լիատարափ* դուրսը գաղջու- Л ունն ու մութը ծովացեր էին։ Հերարձակ անձրևը ջուրի վեժքեր կը ցրցքներ ապակիներու վրա, պատերուն վրա, մայթերուն ու տանիքներուն վրա։ Ծերուհին լուսակալին վրա դրավ ճրագը ու գնաց պատուհա¬ նին հպեց ճակատը* որքա ն պետք ուներ այդ զովացքին։ Տարափը կը տենդոտեր ու մտրակներու հույլի մը պես կը շա¬ ղեր սալարկին սպիտակ քամակին վրա։ և հետո չարաճճի ձեռ- 10 քի մը նման գգվական ծեծիկներ կու տար ապակիներու երեսին։ Ծերուհին ընդերկար մնաց այդ դիրքին մեջ, ճակատը ապա¬ կիին հեց, նայվածքին նշույլը դուրսի մութին ու գաղջության մեջ տարտամած և կամճ մերթճ կայծակներու քրքում և օձագիծ խա¬ զերէն լուսավառած։ Ծերուհին ընդերկար մնաց այդ դիրքին մեջ, հոգին անսահմանելի անդոհով մը պրկված։ Անձրևի հորձքերը կը վերսկսէին խաղաղ տանիքներուն հետ, բույսերուն ու ծառերուն հետ, մայթին ու մութին հետ։ Ու կը վե¬ րադառնային ցպրտալ ու արցունքոտիլ ապակիներուն վրա* և երկնային ջուրը իր փափուկ զովությունով կը փայփայեր ծերու- 20 հիին ճակատը, կըսթափեցներ զայն իր խոհանքեն։ Եվ եր կնային ջուրը հմայական ձեռքի մը պեսճ լուսեղեն տեսիլ մը կ'առկախեր հանկարծ խավարին մեջ* քաղցր ու դժնդակ պայծառություն, որ կը շրջագծեր մեղրանույշ ու նրբագիծ դեմքը իր թոոնուհիին։ Եվ ի՞նչ տեսիլ կրնար թելադրել իրեն դիշերային այս մենությունր, եթե ոչ անորը։ Ահա՜ տասներկու տարիե ի վեր ցերեկնե րն իսկ անոր երազովը կը մ տաթա փառեր*** Տեսիլքը' վայրկենական' ժպտեր ու գացեր էր սակայն, դուրսր լեզու ելեր էր դարձյալ ջուրերուն խուժող բարբառը* ու ծերուհին — 210 -