հեղ մըն ալ կը պարուրվեր իր մտահոգությանց անարև ու տրտում մշուշով։ Երբեմն կը ցնցվեր թեթևակի կը բաժնվեր քիչ մը ապակիեն, բայց ճակատին ջերմությունը հանկարծորեն զգացված դարձյալ կը մոտեցներ զինքը պատուհանին, ու նայվածքները անգա՜մ մըն ալ կ'րնկղմեին մութին մեջ…
Աշտանակին մոմը սպառելու մոտ էր․ սենյակին լույսը հետըզհետե կ՛անո սրանար, քանի մը նշույլներ տակավին կ՚ոգևորեին։ Հանկարծ սենյակը մթագնեցավ, ծերուհին արթնցավ իր մտածութլանց քունեն․ որքա՜ն ատեն մնացած կրնար ըլլալ այդպես պատուհանին առջև ո վ գիտե։ — Տե՜ր Աստված, զորությանդ մեռնիմ, վաղը պայծառ արև՜ մը. վաղը սո՜ւրբ, սո'ւրբ օր մը տայիր… Ու բաժանվեցավ պատուհանեն, ու մութին մեջ Լույսին առջև ծնրադրեց, հոգեկան հորձանք մըն էր իր աղոթքը, որ մերթ զգայության ալիք մը կըլլար ու կը տարուբերեր հոգիին մեջ և կամ մերթ բառերու շուշան ական փրփուրով կը ծաղկեր իր շուրթերուն վրա… —Հիսո՜ւս քրիստոս, զորությա՜նդ մեռնիմ, Սո՜ւրբ Աստվածամար, բարեխո՜ս եղիր, ամենակարո՜ղ Տեր, դուն գիտես… ուզածս տո՜ւր հոգիս առ, ուզածս տուր հոգիս առ… Աղոթքը լմնցավ, ծուփքը հանդարտեր էր անշուշտ ու հողին թեթևցեր, այսքան տարիեի վեր ուրիշ ի՞նչ ամոքանք ուներ արդեն այս վշտագնած հոգին։ Մութին մեջ խարխափելով լուցկիին տուփը գտավ ծերուհին, լամ պարը վառեց ու սեղանին առջև նստավ դեմքեն կը զգացվեր գ ոհունակությունը, իր ղեմքեն՝ որ գրեթե կը ճառագայթեր այլևս։ Իր դողդոջուն ձեռքերով գզրոց մը բացավ, պահարան մը դուրս հանեց, բացավ, լուսանկար մը մարմարին վրա դրավ, հետո մոտեցուց լամպարին մեռած աղջկանը պատկե՜րն էր։ Աաղամախի նազելի հասակ մը, ճաճանչագեղ դեմք մը, գլխուն վրա հորդառատ պտուլտք մը վարսերու որոնց փափկությունը շոշափելի զգայություն մը կը դառնար գրեթե, ալքերը' թանկագին քար, զույգ մը խոշոր կայլակներ' առուլգ ու տխրագին բոցով։ Ծերուհին կը նայեր, կը նայեր, կը նայեր, ու տամուկ թարթիչները կը ծիածանվեին լամպարին դեղձան լույսին տակ։