Գիշերային աղոթքեն վերջ իր մյուս պաշտամունքը եղած էր այդ լուսանկարը․ նորեն ու նորեն կը նայեր անոր, լույսին կը մոտեցներ, կը հեռացներ, զանազան դիրքեր կու տար, քովնտի կը նայեր, շեշտակի կը նայեր, դաոնորեն կը ժպտեր, ցավադին կը շարժեր գլուխը, նորանոր վերհիշումներ կ ունենար անոր կյանքեն, կը վերապրեցնե՜ր զայն ամեն գէջեր։ Եվ ամեն գիշեր, ամենմեկ նայելուն, նոր խանդաղատանք մը կըզգար ու կենդանագիրը մոտեցներ անդադար աչքերուն ու շուրթերուն, շուրթերուն ու աչքերուն…
Այս գիշեր վան հափշտակությունը սակայն ամեն օրվանը չեր, պատկերը անշնչացած սիրելիի մը հուշքին լուսագրություևը չեր մինակ այս անգամ։ Այս անգամ լուսանկարը բոլորովին կանձնանար կարծես, մազերը ոսկի֊շագանակագույն շողեր կ՚առնեին,աչքերը' մեղույշ, վառվռուն կենդս՚նություննևր, արյունը վարդաույն կը մշշանար այտերուն ու с եռքերուն վրա, շնորհալի ամբողջը կը նորաստեղծվեր։ Որ ովհետև այս գէջեր մանավանդ,պատկերը իր զավակը շէր միայն, այլ և թոռնուհին' Արփիներն, ա՜հ, Արփինե՜ն, որուն անունը մինակ կրցեր էր պահել իր մտքին
հեռավոր մեկ խորշին մեջ, իր սրտին մոտավոր մեկ անկյունին ծոցը Արփինեն, իրեն համար, իր աղջկանր ցո՜լքը մինակ կլլար, նույն վարսերով, նույն դեմքով, նույն հասակով, նույն
շարժուձևով, նո ւյն հոգիով։
Աղջկանը մահեն վերջ, թոռնիկին առաջին մանկութենեն ասդին, այլ ևս տեսած լէր զայն, չէի՜ն թողուր որ տեսնե։ Արփինեին հայրը, իր կնոջ մահեն վերջ հեռավոր ար վարձ ան մը փոխադրված' անգամ մը ճամբել տված էր մեծմայրիկը, որ իր թոռիկը ողջագուրել գացեր էր' աղապատանքով լեցուն, ու գլխիկոր ետ դարձեր էր' կարոտով ու կսկիծով զեղուն այդ օրեն ի վեր ահա՜ տասներկու տարի է, որ զայն վերստին տեսած շէր։ Ահա՞ տասներկու տարիե ի վեր գրեթե ամեն շաբաթ սիրտմաշուքով կելլեր գյուղին զառիվերեն, թոռնիկին տան դուռը կը բաղխեր, ու*** կը ճամբվե՜ր, չեխով ու լուտանքո՜վ կը ճամբվեր. անգամ մը սպառնալիքը խիստ ու վճռական եղավ։ Հույսը չկտրեց նորեն, չդադրեցուց իր այցելությունները, իր ույստագնացությունննրը. - 212 -