Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/213

Այս էջը սրբագրված է

ա՜լ դուռը չէր զարներ. տունին շուրջր կը դեգերեր, իր հույսըդիպվածն էր մինակ, հեռուեն թերևս կարենար տեսնել սիրեքի դեմքը, մազերուն մեկ դի սա՜կր գոնե։ Տարիներով այսպես պարապ գնար եկավ մեծմայրիկր. Արփինեն մեծցեր ու դպրոք երթար. անգամ մը ելավ նույն իսկ դպրոց գնաց «Օրիորդին տերտս հասկցնեմ, հելպեթ կը թողու… Ես Արփինեին մեծմայրիկն եմ ըսավ. շատ իսկ էր հայտարարությունը. ներս շառին զէնքը, տնտես ախպարը բաներ մը մրթմըրթաց, չլլար չի կա' ըսավ վարժուհին վերի պատուհանը նրսթած' իր ակնոցին տակեն անտարբեր կը դիտեր ծեր կնոջ հուսահատ վերադարձը… Ծերուհին անգամ մընալ հուսախաբ կ՚ըլլար, որովհետև ամեն ինչ նախագուշակված ու պատքէրված էր արդեն…


Բայց սերը հուսա հատիչ գիտե տարիները անցեր էին, թոռնիկն ալ մեծցած կ՚ըլլար հարկավ, չճանչցվելու աստիճան մեծացած. ծերուհին չէր հուսահատեր սակայն. գեթ հեռուեն անոր դեմքր րնդնշմարե՜ր. հավատքի պես կըզգար թե պիտի ճանչնար զա յն։


Վերջին անգամ երբ դարձյալ կատարած էր վերելքը, թոռնիկին դրացուհիներեն մեկը հետաքրքրված ներս առեր էր ղինքը ու տերտը հասկցե՜ր։ Եվ արդեն շատոնց ծերունի կինը ուշադրութեան առարկա եղեր էր. ո՞վ էր այդ սևավոր կինըճ որ կանոնավորապես կու դարկը դեգերեր այդ կողմերը. իրարու մեջ փըսփըսացեր, հետաքրքրվեր, հասկցեր Էին վերջապէս դրացուհիները. Արփինեին մեծմայրի՜ կն է եղեր, և անոնցմե մեկան սիրտը չէր դիմացեր այս անգամ, ներս կանչեր էր մեծմայրիկը, սփոփեր ու Արփինեն տեսնելու ժամադրություն մը խոստացեր էր. օ՜հ, ի՜նչ ուրախություն, վերջապէս պիտի տեսներ իր ձագուկը, իր խուզին. հոգ չէ թե հեռուեն մինակ, դրացի տան պատուհանին' որուն դիմաց կայնած կ՝երևակայեր արդեն իր սիրական սրտահատորր։

— Ո՜լյ, Աստըծու խնտաք հեմեն, հիմա խենթենամ պըտոր Աստըծո՜ւ խնտաք, Աստըծո՜ւ խնտաք, ըսեր ու մեկներ էր։ Ու վաղը ժամադրության օրն էր. լուսանկարը անգամ մընալ համ բուրեց, լամ պարը մարեց ու քնացավ ծերուհին, երջանիկ քնացավ։ - 213 —