Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/214

Այս էջը սրբագրված է

Առտվան դեմ անձրևները դա դրեր էին, անամպ ու միափայլ կապույտին վրա արևը վիժակի մը պես կը նշուլարձակեր. առտըվան սյուքըճ դարնային ծաղիկներու բուրումով խնկավետճ հեշտադին կը զովանար

Ծերուհին, որ բաց պատուհանին աոջև հադված, պատրաստ նստեր էր և արևածադին կըսպասեր անհամ բերճ վերջապես գոհունակ ու լալն շունչ մը առավ ուրեմն ահա պիտի երջանկանա՜ր։

Դողով ու նախազգացում ով լեցուն' խաշ հաներ ու ճամբա ինկավ շոդենավերուն հեռավոր սույլին հետ քայլերը կը փութացներ, տենդոտ ու անգիտակից գրեթե։

Ղալաթիա հասեր էր առաջին մտածումը եղավ մոմ մը վառել Ամենափրկիչին ահա՜ մոտեցեր էր իր սիրական գաղափարին իրականացման, մոմ մը չվառելը։ Աղոթքը ըրավ, ժամեն դուրս ելավ, շոդենավ կա՞ր։ ճիշդ Ժամանակին կը հասներ, տոմսակը առավ, ներս նետվեցավ նույն պահուն վերջին սույլը կ' արձակվեր, ու շոդենավը մեկնած էր արդեն։

Առտվան հաճելէ արև մը կ ողողեր խցիկըյ ուր ծերուհին նստած էր հմինա կ' իր երջանիկ ակնկա լութ լան ու խռովանքին հետ։ Վոսփորը ոսկիով զանակված կապույտ ու երկարաձիգ շալի մը պես կը վետվետեր նոր կտրված ձմերուկի հեշտավետ բույր մը կ'արտածորեր ծովը* շոգենավը ել երթար թևաբախճ ծիրկաթինին ձյունաթույր ուրախությունը ձգած իր ետևեն։ — Յուսկյուտա՜ր… Առտվան ցանցառ ուղևորներուն մեջ ծերուհին առաջինը եղավ դուրս ցատկող։ Վերելքը վալրկենական երևցավ իրեն* բան մը չտեսավ ճամբուն վրա, բան մը չլսեց։ Առաջին բանը որ զէնքը հափշտակութենեն արթնցուց' ձալնը եղավ զանգակին, որուն կոճակին կը հպեր իր դողդոջուն ձեռքը։ճիշդ ժամանակին հասեր էր Արփինեն արդեն դիմացի պատուհանեն կը խոսակցեր բաբի դրացուհիին աղջկան հետ։ Պետք եղավ որ քիչ մը սպասե ծերուհին, շունչ մը առնե, սուրճ մը խմե, հետո ըսին որ կրնա պատուհանին առջև նստիլ սպասել,—չուզեցին հանկարծակիի բերել։ - 214 -