Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/215

Այս էջը սրբագրված է

Բայց իր հոգիեն կը լսեր արդեն թե Արփինեն արդեն հոն էր․ կթոտելով ու շնչահատ՝ ելավ վերի հարկը պատուհանին առջև․ արևը լիաշող կը ծավալեր, և անոր շլացքին մեջեն ծերուհին ընդնշմարեց մինակ իր հոգիին երազը․ ա՜յնքան ատեն իրականաթյունը երազ մը մինակ երևցած էր իրեն․ ուրեմն Արփինեն էր անիկա, իր արտահատոր թոռնուհին՝ Արփինեն…

— Ո՜ւյ, արևուդ կշտանամ, լուսերու պես աղջիկ, թպխսի մարն է, պոյըդ, պոսըդ սիրեմ,… ֆուլիա մազերդ սիրեմ, հոգի՚դ սիրեմ, զավա՛կս, ձագո՛ւկս… պոյդ պոսդ սիրեմ… ֆուլիա մազե՜րդ սիրեմ… լուսերո՜ւ պես աղջիկ, լուսերո՜ւ պես աղջիկ…

Օ՜հ, շա՛տ Էր այսքան ուրախություն հեք սրտի մը համար, որ այնքան ծարավ, ծարավ հանկարծորեն կը լենար և կը զեղուր։

Մեծմայրիկը մեռե՜ր Էր…