Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/217

Այս էջը սրբագրված է

են ցուրաեն, և աքասիաները կարծես թալուկե բոնված. մեր ծերունի, օրհնաբեր սոսին երիտասարդի ծիծաղներ ունի։ Տերևուտքին մեջ շշնկոց մը կա, որ հովինը չէ. վայրկյան մր կբ դադրի, հետո հեռո՜ւն կսկսի, խելահեղ թրթռուն ցող մըն է. երկու վայրկյանեն, հանկարծակի, գորշ զույգ մը թռվռալով վար կ՚իջնե սաղարթներու սրահակը բանալով. հևքոտ, արադ, կը բաժնվին կը հեռանան երկու տարփավոր թռչուններ… օդահած տարփանքներու երջանի՜կ թաքստոց՝ վաղնջական սոսիին հետամնաց երիտասարդութիւնը… Խճուղիին վրայեն սայլորդ մը, արևակեգ, մպտագին գեղջուկ մը՝ երգելով կու գար. երկու սիրուն ճերմակ եղներ, որոճալով, տատանելով, դանդաղելով կը քաշքշէին սայլը քաղքի բարիքներով բեոնավոր։ Մտածեցի որ այս սայլորդը տուն կը դառնա հիմակ. հունա, բլուրին ծայրն է տունը. բուխերիկին ծուխը՝ քմահաճ՝ կապույտ ծաղիկներ կը ցրցքնե օդին մեջ. օճախը վառած է… ժամ մը ամբողջ պիտի երթա այդ ծուխին, այդ տանիքին, այդ հորիզոնին նայելով, ժպտելով տարփավորի պես, հոր մոր պես, սիրական, կաթոգնած. կաթերը կթվեցան, լճացան հիմակ անոթներուն մեջ. հանին քնացած ըլլալու է. եղինձը եփած սլատրասա է մաղմաղին վրա. պզտիկները կըսպասեն՝ հայրիկը ի՞նչ պիտի բերե քաղաքեն. հազա՜ր բաբի, որովհետև ածուխը լավ ծախվեցավ. վաղը, կանուխ, նորեն բեռնա տանի քաղաք… սայլը անցեր հեռացեր է շատոնց. սայլապանին երդը կը լսվի դեռ, միօրինակ, երկարաձիգ, տարածական երգ մը, արևոտ թախծություններոկ լի՛, ճիշդ իր դաշտավայրերուն պես, բայց անույշ, անո՛ւյշ, ու ես…

Ուրիշ կառապան մը կը վերադառնա, քաղքեցի. խրոխտ, ամբարձիկ, աննկատ կ’անցնի, մտրակը շաչեցնելով ու շաչեցնելով. ձիերը կ՚ըմբոստանան պահ մը՝ այնքան հոգներ են մինչև իրիկուն. բայց կառապանը քաղքեցի է՜, — կը կատղի, կը փրփրի, հեք կենդանիներուն ամբողջ ազգահամարը ձեռք կ՚առնե… փոշիին մեջ կորսվեցավ կառքը. մտրակը կը շաչե տակավին, կը ծիծաղի՛…

Հինգ գնչուհիներ, սիրերգելով, կայթելով, կողովներ շալկած՝ կու գան դաշտերեն, քաղաք կը դառնան, եղերդ ու մոլոշով լեցուն կողովները վար կը դնեն. առտուն արևը չցաթած գացեր էին. ամբողջ օրվան մը հոգնությունը հոգերնին չէ. կու գան կը շարվին ճամբուն եզերքը, ծառերու շուքին տակ, կը խոսին, հայրատ կատակներ կ՚ընեն, կը ժպտին, կը ծիծաղին. հետո երգ, մատի ծա֊

— 217 —