Այս էջը սրբագրված է
փիկ, պորտախա՜ղ… սիկառներ կը վառին ու դարձյալ շաղակրատելով կայթելով կը դառնան տուն…
Ես կը մնամ սակայն, սոսիին տակ, անշարժ. այս իրիկնային համերգության մեջ, մեկնող արևին ոսկի գիրը, հեռավոր ծովուն կապույտ տառը, տերևներուն, թռչուններուն թրթռուն վանկը կը հեգեմ, կը հեգե՜մ: Բայց չգտա դեռ անսահման բառը, որ դյութական բալլիքի պես պիտի բանար ինծի այս փակ դուռները՝ ճամբաներուն վրա, ծառերուն տակ, ամբոխին մեջ, անցորդները՝ մենն ալ՝ աներևութացան. ես տակավին մթնշաղին մեջ կըսպասեմ: Ո՜հ, ըսեք, ըսե՛ք ինծի գունագեղ անսահման բառը՝ այս իրիկուն…