11. ՁԵՌՔԵՐԸ
Ծովեզերքի պատշգամին վրա նստած, լուսաբաղձիկ մանուկի հափշտակություններով, ու քիչ մը վախով, ու քիչ մը արցունքով, լույսերուն մեկնիչը կը դիտեի ամեն իրիկուն։
Ամեն իրիկուն, մթնշաղին ստվերախառնություններեն անգին, լեռնագիծ հորիզոնին հուսկ բոցին մեջ, զույգ մը ձեռքեր՝ թափանցիկ լուսեղեն ձեռքեր՝ կ՚անրջագծվեին։
Երանգներու և լույսերու համեցումին մեջ, քիչ մըն ալ գեռ, ձեոքերը ցոլարձակ կը մնային հոն ու երբ մութին հոծ ծուխը կ՚իջներ ու կը շրջագծեր զանոնք, ձեռքերր գլխիվայր գարձած զույգ մը շուշաններու կը փոխվեին, որոշակի կը շեշտվեին իրենց զանգակիձևերուն մեջ՝ ոսկեծայր թակաղներով։
Բայց լուսավորներու առաջին ծիծաղին հետ շուշանները կը թոշնեին հանկարծ, ինքնամփոփվեին, հետո երկու բոլորշի կաթնաթույր լույսերու կը փոխարկվեին, հետո կը պզտիկնային, զույգ մը փոսուռաներ՝ զույգ մը արծաթ զանակներ կ՚ըլլային ու վերջապէս կը խեղդվեին ստվերներու մածնումին մեջ։
***
Ծովեզերքի պատշգամին վրա նստած, լուսաբաղձիկ պատանիի հափշտակություններով, ու քիչ մը վախով, ու քիչ մը արցունքով, տակավին լույսերու մեկնումը կը դիտեի ամեն իրիկուն։
Ամեն իրիկուն, մթնշաղին ստվերախառնություններեն անգին, լեռնագիծ հորիզոնին հուսկ բոցին մեջ, զույգ մը ձեռքեր՝ լուսեղէն թափանցիկ ձեոքեր՝ կ՚անրջագծվեին դեռ։ Իրիկուն մը, այգ կենսական ձեռքերուն ճերմակ գյութանքին մեջ ընկղմած իրիկուն մը, խռովանքի կոհակ մը անցավ հոդիես, ու հեռավոր ճերմակ ձեռքերուն վրայեն մշշական նրբաթել քողք մր փեթըռտեցավ, ինկավ. ալքերս արթնցան անոնց հրաշալի գեղին վրա…
Տեսա որ ձեռքերը զի՜ս կը կանչեին…
Առաջին րոպեին, հանկարծածին խանդավառության մեջ,