Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/220

Այս էջը սրբագրված է

ոլզեցի վազել, վազե՜լ այդ տեսլական ձեռքերու գրգանքին. բայց անհունություն մը կ՚ անրջպետեր մեզ. ու խորհեցա այն ատեն բոլոր այն թաներուն վրա՝ զոր պիտի կրնայի երկարաձգել կամուրջի պես՝ մինչև սպիտակ ձեռքերուն կայքը. բայց մտածումս ամեն բան պզտիկ գտավ հոգիիս մեջ…

Մ յուս իրիկունը նստա դարձյալ պատշգամին վրա, թաղարներէն ցայտող բույրերուն ողոզումին տակ. և սպիտակ ձեոքերը՝ անգամ մըն ալ հորիզոնի լույսերուն մետաքսե վարշամակը թոթվելով ծաղկեցան իրենց անրջական ձյունաթույր, նրբենի մատներուն գրգոտ շարմուձևին մեջ։

Սպիտակ ձեռքերուն այդ շարժուձևը կո՞չն էր արդյոք, աղապատանքի կաթոգին հրավե՞րը, թե դրժումը, դաժան, դաժա՛ն դըրժումը. չէի հասկնար, ու վարանքը կը պարապն դեր հոգիս։

Եզավ որ, երազի այդ հրեղէն իրիկուններուն մեջ, կոչին կես գիտակցությունով արբեցած, եզավ որ հոգիս սահի երթա մինչև հանդիպակաց ծովափունքը, իրիկվան արևին ջուրին վրա գծած շառայլ ուղիներէն, եզավ որ վազեմ մինչև կես ճամբան. բայց այդ պահերուն, ձեռքերը՝ ճիվաղային դժնե տեսիլներու փոխված հանկարծ կը ցըվեին քարացած, ժխտական շարժուձևով, ու ես ահաբեկէ անսահման զզվանքով տուն կր դառնայի նորեն։

Երբեմն ալ, խաղաղիկ իրիկուններ, կր կարծեի լսել ձայն մը համբույրներեն ավելի գգվոտ՝ որ հոգիս կր փայփայեր. երկարաձիգ, մեղեդի սլվլյուն մըն Էր այն, բուրումնավետ ժապավեն՝ որուն հեջտութենեն ռունգերս կը սարսռային, ու ճիշդ այդ պահուն կը տեսնեի զույգ ձեռքերը՝ որոնք հեշտին ծափի մը մեջ կը համբուրվեին. և հետո կը բոլորվեին անտեսանելի բերնի մը շուրջ. ձայնին ժապավենը գեռ կ՚երկարաձգվեր. ու ես արդեն կենստնըվաղ…

Այսպես, ծփացի շարք մը իրիկուններ այդ տարուբերումին մեջ և ալ բնավ, բնա՛վ չտեսա նախկին շուշանները, փոսուոաները, զանակներր, ձեռքերը, հիրիկի հեշտալի ձեռքեր միայն կը մնային՝ անփոփոխ իրենց բացխփիկ շարժուձևին մեջ։

***

Ծովեզերքի պատշգամին վրա նստած, լուսաբաղձիկ հափըշտակություններով, ու քիչ մը վախով, ու քիչ մը արցունքով, լույսերուն մեկնիլը կը դիտեի ամեն իրիկուն։

— 220 —