Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/221

Այս էջը սրբագրված է

Ամեն իրիկուն, մթնշաղին ստվերախառնություններեն անդին, լևոնագիծ հորիզոնին հուսկ բոցին մեջ՝ զույգ մը լուսեղեն թափանցիկ ձեռքեր կ՚անրջագծվեին: Իրիկուն մը, վերջապես, անշիջանելի ավյունի իրիկուն մը, վարանքին պարապնդումը ի սպառ թոթափած, անցա զիս տեսիլքեն բաժնող անջրպետին հորանջումին վրայեն, սուրացի մինչև ծովափունքը, ու վեր, մինչև ձեռքերում հորիզոնը. ու հան տիպ որ երկու լուսեղեն աղջիկներ դյութական պարտեզ մը ցույց կու տային ինծի…

Վերադարձիս մութը արհավիրքի պես թանձրացեր էր, ձեռքևրուն տեսիլքը չկար:

***

Ծովեզերքի պատուհանին վրա նստած, անհուն թախծանքով, հիմակ ալ լույսերուն մեկնումը կը դիտեմ դեռ, ամեն իրիկուն։ Ամեն իրիկուն, մթնշաղին ստվերախառնություններուն մեջեն, կը հառիմ լեռնագիծ հորիզոնին բոցին՝ ուր դյութական ճերմակ ձեռքերուն տեսիլքը թոշնեցավ՝ ա՛լ չվերածաղկելու համար…

Եվ ամեն իրիկուն, հոգիիս մեջ՝ հեռավոր ձայն մը կը կանչե պաղատագին.

«Ո՛վ իմ հորիզոնիս վրա շուշանացած ուրվային ձեռքեր, անգամ մը, տնգա՜մ մըն ալ գեթ երևցեք ինծի. ո՛վ շուշանի ծաղիկներ, անզա՛մ մը գոնե հիշել տվեք ձեր վաղնջուց լռություններուն երգը մոռցված, ո՛վ լուսոռոգ փոսուռաներ ու զանակներ, հեղ մըն ալ գեթ պսպղացնեիք ձեր փարփառ շիթերը՝ հորիզոնին մութին մեջ»:

Ձայնը ա՛յնքան հուզիչ է որ հեռավոր հորիզոնին մութին մեջ ձեռքերու տեսիլքին տեղը՝ բոց մը կը փայլատակե՝ որ սակայն՝ ավա՜ղ, վաղեմի սպիտակ շուշանական տեսիլքը չէ՜: