Բավական երկար լռութենե մը վերջ բանաստեղծի իր տաղանդը, տեսիլքի մը, դյութանկարի մը պես գունագեղ ու փողփողուն հիմակ, եկավ մեզի հի անալի փետրափոխության մը հմայքը վայելել տալ. ու մենք, որ վարժված էինք միօրինակ ու ձանձրացուցիչ հարթավայրերու տաղտուկին, մենք, որ երկարաձիգ ու հոգնեցուցիչ անապատի մը մեջ հազիվ երբեմն կրկներևույթներու պատիր հմայքը վայելած էիճք լոկ, հոգիի ճշմարիտ հրճվանքով մը ըմբոշխնեցինք իր սրբագեղ բանաստեղծություններուն թովքը։
Իր սակավաթիվ քերթվածներուն անստգյուտ հորինվածքը, զգացումներու նրբին ընդելուղումը, երաժշտական բառերու ադամանդազարդ ագուցվածքը, ու վերջապես գաղափարներու ներույԺ արտահայտությունը, իրարու միացած, բանաստեղծի բնածին տաղանդին հետ մեղի կը հայտնեն նաև ճշմարիտ արվեստա գետին տաղանդը, որ ազնվական ու շնորհալի մոգություն մըն ալ կ'ավելցնե իր բանաստեղծությանց թովանքին վրա։ Ապաքեն ո՞վ պիտի կրնար մատնանիշ ընել մեզ իր քերթվածներուն մեջ գաղափարի անճարակ կաշկանդումներ, բացատրության բռնազբոսիկ դարձվածքներ և զգացումի անճահ արտահայտություններ, և մանավանդ ով պիտի կրնար այնքան ղգայազեղ ու խանդաբորբ բնականությամբ մը ներկայացնել մեզ, օրինակի համար, Ահառպկորդիին զղջումի այն հոգեխոր ցտվերր' պոռթկացող ուժգնությամբ մը տոգորուն:
«Անեծքըդ, Հայր, փոխեր ոսկիս մութ պըղինձի,
Բայց քանի որ շամբուշ կուռք մը պետք էր ինձի՝
Ես պըղինձով ալ պատրանքներըս ձուլեցի։
«Անեծքըդ, Հայր, փոխեր կընղրուկս անարգ գուղձի,
Բայց քանի որ զգլխանք մը պետք էր ինձի՝
Ես այդ գուղձովն ալ երազներըս ծխեցի:
«Անեծքըդ, Հայր, գոհար քարերս դարձուց խեցի,
Բայց քանի որ գիրկ մը գըրգանք պետք էր ինձի՝
Թամարներու կուրծքեն զանոնք ես կախեցի»։
Գրություններ կան, որոնցմե մարդ մեջբերում մը ընելու կը վարանի. և միթե անիրավություն մը չէ՞ գեղեցիկ ամբողջության մը դաշնությունը հատվածել, քայքայել երազի նրբահյուս ու ճարտարագեղ այն շենքը, որուն ամբողջությանը վրա պետք է հիսնալ մանավանդ, զայն վերստին ու վերստին կարդալով ու վերջապես զայն գոց ընելով։