Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/227

Այս էջը սրբագրված է

Տեսնինք նաև սա հատվածը, նմանապես Ս․ Գիրքեն առնըված նյութի մը բանաստեղծացումը. —

«Կը սիրե՞ս զիս», երեքկնեց Տերն ու Կեփաս
Ամպի մը պես խռոված՝ ըզգաց ներսիդին
Ուրացում ի ահեղ անկումը շանթին,
— Ա՜հ, գիտես դու, գիտես ամեն ինչ, ո՛վ Տեր,
Թե կըսիրեմ ըզքեզ, ցորչափ Սերդ անհաս
ճառագայթի մը քաղցրությամբ թափի վրաս…
Քո՛ւկդ են բոլոր մեր հոգիներն սւ սիրտեր:

Եվ իբրև պատասխան՝ Հիսուս կը հրամայե անոր երթալ արածել իր ոչխարները. (և ասիկա՝ իր ալ պարագան)։

«Մինչև այն օրն՝ ուր իյնա ցուպդ ի գետին,
եվ ուրիշներ կապեն մեջքիդ թույլ գոտին»։

Դիտեցեք պատկերին նկարչականությունը. վաստակաբեկ ծերունին, տարիներու հոգնությունը տակ ընկճված, աչքերը անբոց ու տկարատես, անկարող իր դողդոջուն ձեոքերուն մեջ նույն իսկ ցուպը բռնելու, իր շրթունքներն ալ անզոր՝ վաղեմի սիրական սրինգին վրա տաք համբույրի մը խանդաղատ հպումին, և սակայն ավելի քան երբեք գոհ՝ կատարված պարտականության մը երջանիկ զգացումովը զեղուն։

Այս քերթվածին մեջ իր իսկ հոգին բան մը դրած է Դուրյան, ինքը՝ իր աշխատության իտեալին նվիրված. ինքը՝ եռանդազեռ ու կորովի մինչև հոն՝ ուր ա՛լ մաշած և ուժազուրկ մարմինը մերմե ծառայել իր տխրաբեկ այլ խղճահանգիստ մտածումին։

Իր ուրիշ մեկ քերթվածը Տեառընդառաչն է, հիանալի՝ ըսկըզբնավորութենեն իսկ.

Հոտ մը կ՚առներ Ծերունին խոլ հեշտանքի
Խանձարուրին տաքուկ, ճերմակ խորշերեն,
Հյութե ցամքած մարմնին համար ուղխորեն
Սրբում մ՝էր այն ըգգացության ու կյանքի»։

Երևակայե՜լ պատկերը ալեփառ ծերունին, ըղձաց ված դիրքի մը մեջ, գրկած Դերագույն֊Մանուկը, անոր վրա հակած խանդաղատորեն, և այս մերձեցում են և այս հպումեն խելահեղ…

«Ու երբ շուրթերն ալ դողահար ու տըմույն
Համբուրեցին մաքուր կայծակը՝ Բերնին,
Շունչն կտրած ծոցին համար ի՜նչ ջերմին՝
Կաթում մ՚էր այն՝ որ շարմեց լարը հոգվույն»։

— 227 —