Անկյուն մ՚ունիմ սրտիս մեջ ուր՝
Չառանձնանամ ատեն ատեն,
Վերհուշումներ երբոր տըխուր
Երկրես զիս պահ մը կ՚անջատեն։
Հոն կը կենամ ես ծնրադիր
Ինչպես առաջքը խորանին,
ԵՎ ուր միայն կը ծաղկի իր
Կես սուգին մեջ՝ եղրևանին։
Հոն շարված են իրարու մոտ
Մութ փոսերը իմ իղձերուս,
Հիշատակներ՝ հիմա աղոտ,
Անուններ՝. զոր չըսեր լեզուս։
Խոլ տենչանքներ, թռիչք անհուն,
Զոր ձեռքովըս տվի հողին,
Մեռելներ՝ որ ուրիշներուն
Պես հարության հույսը չունին։
|
|
Հետո ուներ կրակոտ և ըղձավառ պահեր, մութին մեջ՝ ուր կնոջ հույր գեղեցկությունը կայծերուն իսկ գինովի ոստոստումներ կու տա.
…Եվ տեսնելով մարմինդ լեցուն խոստում ով
Հեղի նայող բոցը այդ լուռ կըրակին,
Խելքը գլխեն գացածի պես, աղվոր կին,
Կը ցատկըռտեր հոս հոն հիմար ոստումով։
|
|
Եվ հետո՝ անսովոր հանդիպումներ, անծանոթ կին մը՝ որ երազի պես գեղեցիկ ու խուսափուկ կ՚անցնի ամբոխին մեջեն․ հազիվ թե նայվածքներ կը շոշափեն իր դեմքին գիծերը, և ահա անիկա փախած է արդեն, թռչունի մը պես․ և սակայն ի՞նչ փույթ, բանաստեղծը իր երազը կը շարունակե․ անծանոթուհիին խուսափուկ թովչությունը՝ բուրմունքի մը պես է զոր կըզգաս առանց ծաղիկին հպելու. երաժշտության մը նման, որ հեռուներեն կու գա, անտես նվագարաններու կուրծքէն անջատված ու գրավիշ. և ո՞վ չէ ունեցեր այդ եր աղային դողը․ տեսիլքի մը պես վաղանցուկ այդ դեմքր գիտես թե անգամ մրն ալ տեսնալիք չունիս․ և այդ անմատույց ու փախչող էակին իտեալային քաղցրություեը անհունորեն հեշտադին համակրության մը ծաղիկը կը փթթեցնե հոգվույն մեկ սիրական խորշը․ —