Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/233

Այս էջը սրբագրված է

«…Ես կը կարծեմ որ կարդացված գիրք մր մոռցվելու է… ասոր համա՞ր է արդյոք որ այն սուղ վայրկյաններուս մեջ զոր ընթերցանության կը հատկացնեմ, ակնարկ մը կը նետեմ ու կ'անցնիմ գրքի էջերուն վրայեն, զանոնք ավելի աչքե անցուցած ըլլալու քան թե անոնցմե բան մը հիշելու նպատակով»։

Այս փակագծեն վերջ, որ սահմանված չէ՛ երբեք իր տաղանդը արտավորելու, պետք կզգամ հայտնելու ըղձանք մը՝ որ շատերունն է․ պիտի փափաքեինք որ իր գեղեցիկ ոտանավորներուն երիտասարդությունը անդադար խոսեր մեզի, փոխանակ այս լռության որ մեզի զգալ կու տա անոնց կարոտը․ և արդեն ինք, դեռ երիտասարդ ու կորովի, տակավին պիտի կրնար տալ մեզ իը եղրևանիներուն մելանույշ երազեն քիչ մը երազ և քանի մը կայծ՝ իր սիրավառ հոգվույն կրակեն…