Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/234

Այս էջը սրբագրված է


1906




3. ԻՆՔՆԱԴԱՏՈԻԹՅԱՆ ՓՈՐՋ ՄԸ*
«ԾԻԱԾԱՆԷԻՆ ԱՌԻԹՈՎ




«Ծիածանի hեղինակը գավառացի երիտասարդ մըն է․ Ակնցի՝ Մերուժան Պարսամյանին պես․ սա′ տարբերությունով որ մինչ Պարսամյան թոթափած է իր ծննդավայրին ազդեցությունը, Մեծարենցի մեջ տեղ տեղ նշմարելի է անոր հետքը։ Բնկյան′ Մեծարենցին գյուղը՝ Արածանիի ափունքը ժեոուտ խորշի մը մեջ ամփոփված է․ բտյց քերթողին թողունք իր գյուղին նկարագրութ յունը․




Կիրճին խորը, ժայռին ծոցն է գյուղանըկարը փոված,
Տարտամորեն, հսկայական արծիվի մը ձևերով,
Մագիլներր խորասուզած խորշերու մեջ մրթամած։

(«Ծիածան», — Այգերգ)






Այս գյուղը՝ որ իր ծառաստաններն ու արոտավա յրերը իր դիմացը առած նստեր է, թեև ինքնին համակ բանաստեղծություն, զարմանալի է որ ժաման ակին չէ ունեցած իր սիրերգ ակները, Ш- շուղները, իր երդերը ամենն ալ Ակնա մտքին ծնունդներն են' կամ անոնց այլացումները (^VarianteJ. ուրեմն Մեծարեն ցին մնացեր է անոր առաջին «Մտքի գինով»ը ըլլալու փառքը. սակայն, որքան ալ որ հպարտ զգա ինքզինքը այս մասին, մյուս կողմեն ալ չի կրնար չցավիլ. որ իր հաճույքը անխառն չէ․ որովհետև «Ծիածան»

իենքնադասաւթյան այս պզտիկ փորձը' թերևս աննախընթաց** ու անսովոր' ար-
դյունֆ լէ սակայն պարզ քմայքի կամ սնապարծության. այլ թելադրված է լուրջ մտածումն մը, որ հեղինակին համոզումն է. այսինքն, որևէ երկի մը հեղինակը իր գործին քննադատը, աննկատ ու անաչա' ռ քննադատը, ըլլալու վիճակին մեջ պետք է դտնվի. ասիկա անկարելի չէ. հերիք է որ ենթական սնամիտ փառատենչություևներու և նայնքան սնամիտ ու կնղծված համեստություններու կապանքեն զերծելու չափ արի ЦЦШ*

Այս փորձը՝ դրված 1906 Հոկտեմբերին' բնական է, չէր կրնար նախատեսած
ԸԱԱղ Ինտրայի պարագան։