40 իր ծննդավայրին հարազատ ցոլացուցիչը չէ, կամ չէ՛ կրցած ըլլալ՝ այնքա՜ն կանուխ բաժնված ըլլալով անկե․ ինչ որ մնացած Է իր քով անկե, խանդաղատելի մանկականությաբ մը հիշակեր տված, անշուշտ չպիտի բավեր հզոր լիություններ արտահայտելու։
Հիմակ որ «Ծիածան»ին մեջ գյուղին դերը ճշդվեցավ, կարելի Է ըսել անմիջապես թե իրեն գլխավոր ազդակ եղած են Պոլսի միջավայրը, ֆրանսիական գրականությունը կամ քիչ մըն ալ անգլիականը․ այս ազդեցությունները սակայն բացարձակ եղած չեն, քանի որ Մեծարենց երբեք անոնց մենամոլությունը ունեցած չէ։
50 «Ծիածան»ի հեղինակը, կամ Շավասպ Ծիածան, մեր նոր բանաստեղծներուն մեջ նորագույններեն է․ 1903ին սկզբնավորված, ահա՛վասիկ քիչ ատենի մեջ խուրձ մը երգեր կը բերե մեզի» պե՞տք Է բարեդեպ նկատել նորագույններուն այդ փութկոտությունը․ «Անրջանք»ի բազմաբեղուն հեղինակը վաղը իր մտքին երկվորյակը պիտի ծնի… մինչ անգին, ավա՜ղ, Դոլանճյան դեռ չէ տրցակած իր երկին նախհունձքը։
Չ’ըլլա՞ որ օր մը այս աճապարկոտները զղջան իրենց եռանդին վրա, ինչպես ըրին երբեմն «Մրունջք»ին և օր Հիշատակաց ծաղիկներսուն հեղինակները մեկը իր հատորին «ներողամիտ ընթերցողը ըլլալե ավելի անոր անխնա քննադատը» դարձավ․ իսկ մյուսը «մորուտի սեզեր» կոչեց իր երբեմնի ծաղիկները։ Ի՜նչ լեղի հեգնություն ըլլալու է, իրա՛վ, տարիներու ճշդացույց ապակիին մեջեն իր պզտիկությունը, իր ոչնչությունը դիտել․ բայց այդ դառնությունը միևնույն ատեն առողջ քաջալեր մը զտված հպարտություն
Ինչպես որ արտաքին քննադատը կը ջանա հեղինակին հոգիին թափանցել, նույնպես ալ, փոխադարձաբար, հեղինակը ինք՝ պայմանադրականության փոշին թոթված՝ պետք Է որ ձգտի իր հոգիեն դուրս ելլել․ արտադրող եսեն անջատելու Է պահ մը դատող եսը՝ որ պազարյուն լուրջ զննությունով թերևս նոր կողմնալույսեր (side-ligll,) կարենա սփռել մութ մնացած անկյուններու մեջ
Ամեն պարագայի տակ ասիկա պարզ փորձ մըն Է՝ կրնա իր դեպ ու անդեպ կողմերը ունեցած ըլլար։ Ես՝ որքան ալ որ մեկ կողմեն համոզված՝ մյուս կողմեն ալ պիտի հետաքրքրվեի սակայն ուրիշներու կարծիքն ալ ունենալ այս մասին։