Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/237

Այս էջը սրբագրված է

տություն մը չէ միթե, միշտ արհամարհել, նայնիսկ ատե'լ կա¬ րենալ երեկի գոյությունն ու արժանիքը դեպ ի բարեշրջում առնը֊ ված երջանիկ քայլին մեջ, օհ, ինչքա՜ն զգացված վայելք մը Ըլլալու է ասիկա։

 «Ծիածան>>ի հեղինակն ալ կրած է անշուշտ այս տպավորու-

թյունները. որովհետև իր ընթացքը թվաբանական հառաջատվու- թյուն մը եղած է դեպ ի բարելավում, ինչ որ պիտի կրնանք տես- նել հետևելով իր հետզհետեական բարգավաճումին։

 Երբ իր առաջին հրատարակությունները քննենք, կը տար-

վինք հարցնելու թե արդյոք կանուխ հրապարակ ելած չէ Մեծա- րենց, և կամ պիտի չշահեր սպասելով որ հակումները զարգա- նային իր մեջ և ուժի կատարյալ գիտակցությունով սկսեր իր բանաստեղծական վերթևումներուն. այս հարցումին պատասխանը երևութապես դրական, կ՝երկճղի սակայն երբ քիչ մը հոգեբանորեն քննվի խնդիրը. կամ այն է որ իրոք պիտի կրնար առանց հրա- պարակվելու աճեցնել իր ձգտումները, հակումները ճշդել, խոր- հրրդաձել, զարգանալ, լիանա՜լ վերջապես. և կամ գուցե իր խար- խափանքին մեջ չգտներ լուսավոր ճամբան, զուրկ ըլլալլով լավա- գույնը արտադրելու փառասիրության օրըստօրեական մղումեն, այս մյսսին բացարձակորեն խոսիլ անկարելի է։

Իր առաջին հրատարակությունները, ուրեմն, որոնք իր առա-

ջին արտադրությունները չեն սակայն, ունին իրենց մեջ անարժեք- ներ. հեղինակը արդեն խոհեմությունը ունեցած է անոնց մեկ մասը կապոցեն դուրս թողելու տակավին նետվելիքներ կային անշուշտ, բայց հոս վարանած Է Հեղինակը. որովհետև իր կարծի- քով ինչպես առիթ պիտի ունենանք տեսնելու, ի՜ր կարծիքով ալդ զանցառելի հասկերուն թիվը ա՜յնքան շատ պիտի Ըլլար որ... հազիվ քանի մը ատոքներ պիտի մնային։ Բայց ասիկա զուտ անձնական կարծիք մըն Է, ուսահմանը մը կա` ուրկե անդին անց- նել ու իրավունք չունի հեղինակը. այդ սահմանը` ոչնչությունները կը գծեն զայն, ուրեմն ինչ որ աչքառու, բացարձակ ոչնչություն մը չէ, հեղինակը արտաքսել չի կրնար. ի՞նչ է որ բանաստեղծին կոչումը. <<Բանաստեղծը Սիրո կը նմանի. և իր պաշտոնն է ճամ- բաները լուսավորել։ Անիկա կ'առնե կը տանի յուրաքանչյուր հո- գի իրեն ճակատազրված վայրերեն և ցույց կու տա անոր հրեշտա- կային գանձեր»։ Այսպես կը սահմանե բանաստեղծին դերը Սեն-

                             — 237 —