Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/238

Այս էջը սրբագրված է

Ժոռժ տը Պուելիե՝ բնութենապաշտներուն ռահվիրան։ Որքան ալ որ այգքան գեղեցիկ ղեր մը արժանավորապես կատարած ըլլալո հավակնությունը ունեցած չըլլար «Ծիածան»ի հեղինակը, դարձյալ ի՞նչպես չխղճահարեց մտածելով թե իր անարժեք նկատած մեկ ոտանավորր, ո՞վ գիտե, իրմեն շատ ավելի պարզ հոգիի մը համար պզտիկ լուսավոր ճամբա մը պիտի բանար թերևս…

***

Տեսնենք հիմակ թե բանաստեղծին մտքին մեջեն ի՞նչպես ծիածանվեր են հավիտենական զգացումներն ու մտածումները։

Կրնանք երկու շրջանի բաժնել իր ոտանավորներուն շարքը, սկզբնական շրջանը՝ որ խարխափանքի շրջանը և մյուսը՝ որ քիչ թե շատ գիտակից Է ու ինքնավստահ։ Եր կանխագույն ոտանավորներուն մեջ, որոնք առաջին շրջանը կը կազմեն, նվարներուն Է սկսնակի վեհերոտ թորթափումը հոն զգացումներն ու անոնց արտահայտությունները սաղմնային անստուգութլուններ ունին․ տեսակ մը տպավորական֊նմանողական ազդեցության տակ գրրված են անոնք՝ որ բնավ չեն կրեր եսին ցոլքը, ինքնության դրոշմը. այս կարգեն են, օրինակի համար, այս հատորեն դուրս թողվածները և անոնց անմիջական հաջորդները, ինչպես «Ցայգերգ»ը (Դադրեցան ձայներն ամեն…)՝ որ սիրային հասարակ ոտանավոր մըն Է. նույնպես «Եկո՛ւր»ը, վայրկյաններ»ը, երկու «Աշնանային»ները, «Սեռենատ»ր և ուրիշ մեկ քանիներ. ասոնց մեջ երբեմն նույնիսկ զգացումը կեղծված Է։

Ո՞վ, արդյոք ո՞վ,
Պիտի տանի սրտես հեոու
Վայելքն աղու
Գրգանքներու՝
Որոնց հոգիս հափրանքն ունի

կ՚րսե բանաստեղծը, որ վերջեն պիտի երգե հաճախ սպասումը։ Չմոռնանք հիշատակել այս առաջին շրջանին հրատարակված ուրիջ երկու ոտանավորներմն «Քուն»ը և «Ա՞ն իմ սիրտս Է…»ն. քննադատ մը «Վեոլենյան վարնոց կեզծարարությունյ» պատվանունր տ ված էր ասոնցմե առաջինին. մինչև հոդ երթալու պետք կա՞ր, չեմ գիտեր, ըսելու համար պարզապես թե այդ ոտանավորր մեծ բան մը շէր արժեր. ես որ Վեոլենր դեռ կարդացած շեմ,

— 238 —