Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/239

Այս էջը սրբագրված է

փոխանակ ուրախանալու այդ մերձեցումին վրա, պարզապես զարմացա որ ինքնին շա՛տ քիչ նշանակություն ունեցող բանաստեղծոթյուն մը Վեռլենին հետ բաղդատության եզր կազմելու կը ծառայոր: Ուրիշ քննադատ մը լալկանություն կը հռչակեր «Ա՛ն իմ սիրտս է…»ն. օ՛չ, աս լալկանություն բառը շա՛տ չարչարված է, 140 իրա՛վ որ. մեկը որ մեր բանաստեղծները դատափետելու մարմաջեն կը բռնվի, երգիծանքը բանաստեղծութենեն զանազանել չկրցող օրիորդ մը ըլլա ան թե հարգելի եկեղեցական մը, նեցուկ մը ունի արդեն պատրաստ՝ «լալկանություն»ը. չե՛մ ջատագովեր երբեք, ու մանավանդ կ՚ատեմ, անջիղ, հիվանդագին ու մանավանդ ուզված, բռնադատված տխրությունը. սակայն մյուս կողմեն չմոռնանք ալ հոգեկան տրամադրություններն ու պարագաները՝ որոնց տակ կ՚արտաղրվին էապես զգացված տխրությունները: Դառնալով հիշված ոտանավորին, ըսեմ դարձյալ թե հեղինակին աչքին մեծ բան մը չերևար անիկա. ու հետո, պզտիկ մեջբերում մըն ալ, եթե չեք ձանձրանար.

(գիշերը՝ Եվալյան տավիղի ճմանցված)

…Թույլ խազերու մեղկություններ չունի ան,
Այլ կը սահին հըզոր կուրծքին բյուր ձայներ,
Բամբ թառաչներ՝ հոծ ու մըռայլ,
Հովն երբ պոնդիր կու տա նամ ետ գիշերին:

Ակնածանքով դիտել կու տամ թե ասիկա լալկանություն չէ՛ երբեք: Այս հիշվածներուն հատուկ սովորականութենեն շեղած են «Սոնադին»ը, «Նոպաներ»ը, «Թրթռումներ»ը. առաջին երկուքը զորեղ, իսկ երրորդը վճիտ ու խորհրդավոր:

Երկրորդ շրջանին մեջ բանաստեղծը կը ցնցվի, քիչ մը ու փոփոխություններ կը կրե, թեև դեռ չի կրնար ամբողջովին սկրթել նետել սովորականությունը, ու երբեմն բոլորովին կ՚ենթարկվի անոր՝ ինչպես «Աղերսանք»ին մեջ: Իր սիրերգությունները՝ այս շրջանին՝ կը դադրին ձուլված բաներ ըլլալե. և կ՚սկսի իր սերը միշտ բնագեղ տեսարանով մը շրջանակել. զգացումին ընկերացող տեսարան մը կա, և կամ տեսարանեն վերջ զգացումը կու գա.

Իրիկունը արագորեն կը խոնարհի դեպ ի խավար.
Բուրմունքներու հաշիշն հոգվույս մեջ կը ցանե հեշտանք մը թույլ,
Երգի խազեր կը կրքոտին տակավ տենդոտ, հուզումնավար.

հետո.

— 239 —