Փթթեցե՛ք միշտ, դեղին վարդեր, լքվա՜ծ վարդեր,
Խորհրդանիշն առանձնացած հոգիներու.
Միշտ կը հուզեք դուք իմ հոգիս խռովքով մ՚աղու,
Անհուսության դալուկն հագած տժգույն վարդեր:
Անհուսության դալուկն հագած տժգո՜ւյն վարդեր,5
Զձեզ հավետ պիտի սիրեմ ես սրտագին.
Ու միշտ սիրել պիտի չուզե իմ դառն հոգին,
Կարմիր ու ձյուն ճերմակ վարդերն ուրախաբեր:
Կարմիր ու ձյուն ճերմակ վարդերն ուրախաբեր
— Սուր հեգնանք մը ցավով ճմլած հոգիներու,10
Ինծի երբեք անույշ հրապույր մը չեն ազդեր…
— Կույս ու զվարթ երանությամբ օծված վարդեր,
Երգեցե՛ք միշտ ընկճըվածի երգերն աղու,
Լքված հոգվոց դուք մըտերիմ, տժգո՜ւյն վարդեր: