Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/242

Այս էջը սրբագրված չէ

կամ․

Քերթված մըն է ցայգն համորեն, ջի՜նջ գեղոն՝
Որ կ՚երփներգե ծափ ու ծիծաղ ու ծաղիկ.

   և կամ․

Ցայգն է պայծառ անհունորեն,
Ցոլցըլանքովն իր խոլապար.
Օդանույշներ՝ որ մեղմաբար
Կը մոտենան հոգվույս նորեն։
           -
Պարզկա ցայգուն անուրջին մեջ
Լըվալ կ՚ուզեմ հիմակ հոգիս.
Եվ հըրահրիլ՝ երբեմնի շեջ
Աշտանակներն իմ երազիս։
                     («Ցայգն Է Պայծառ․․․»)

    Գիշերին մեջ չէ՞ ապաքեն, որ երազները ավելի վառ ու արագ
վերթևումներ կ՚ունենան․ գիշերին մեջ, ուր շրջանկարը ա՜յնքան
հմայիչ կ՚ըլլա, և սպասումը՝ ա՜յնքան քաղցրորեն տաժանագին․

Մութ սենյակիս մեջ կը շրջիմ առջի համբույրն անրջելեն,
Ու շրթունքներս են բոցավառ՝ ջերմութենեն երազային․
Փա՜կ են աչքերս, և կամ հանկարծ մերթ անհամբեր դուրս կը նային.
Ա՜հ, լըռությունն որ կը տևե, և ըսավերներն՝ որ կը քալե՜ն։
                               («Խոնջ Իրիկունն Արագորեն»)
             -
Շրթոնփքս են ծարավ միակ համբույրին․․․
Ցնծագին գիշերն է լույս ու լուսին,
Բայց լույսն իմ հոգվույս քիչ քիչ կը մաջի՜։
                                       («Սիրերգ»)

Բայց գիշերվան սերը միշտ կը վերածաղկի․

Զգացում մը բյուրեղե,
Ծիածանի երանգով,
Ըսպասումի մութին քով
Լույս ակոսներ կը պեղե։

    Ու այս սերը կ՚երկարաձգվի մինչև պաշտամունք և այդ
պաշտամունքը ա՜յնքան խանդոտ է որ բանաստեղծը կ՚ուզե նույնիսկ
գիշերին հավիտենությունը, բացարձակ, անկապտելի Աստվածությունը․

Կ՚ուզեմ որ դադրին ձայներն այս պատիր,
Ու նեկտարիդ դողն ըմպեմ ես անհագ.

- 242 -