Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/246

Այս էջը հաստատված է

մշտանույն զորությունը։ Բանաստեղծին ձայնը տիեզերական հարաբերականության մը լարը պետք է ըլլա, բոլոր գոյություններուն համադրական թրթռումովը տրոփուն։


«Ծիածան»ի գրախոսականներեն մեկը ըլլալու սահմանված այս գրությունը եթե այսքան ուշ կը հրատարակվի, իսկապես ժամանակավրեպ մը չէ՝ սակայն, քանի որ այս Ինքնադատությունը» (ինքնադատության փորձը) կրնա կերպով մը «Նոր Տաղեր»ուն հառաջաբանը նկատվիլ. վասնզի «Ծիածան»ի հեղինակը գեթ մասամբ իր խոստումը հարգած ու հավատքը իրագործած ըլլալով
380 գիտակցությամբ ունի, իրեն և մանավանդ ուրիշներու ուրախության համար։

<1906, Հոկտ.9›