Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/252

Այս էջը սրբագրված է

ներ ալ դաշտավայրերուն մեջ. ծառաստաններուն մեջ թռչունի լիահագագ ճռվողումներ, նոր ծաղկած նշենիի ու սալորենիի բույրեր վարը, հովիտին մեջ, հեղեղատին ձայնը, ուշացող հոտին աղաղակր։ Շենքին բակին մեջ բազմածորակ աղբյուրներու շաչը, ու գրգացող տատրակի ու աղավնիի աղաշավոր հծծյուններ։ Կարելի չէ' դիմադրել սրբենի ու հովվերգական կյանքի այս կախարդանքին սխրանքով ու երկյուղածությամ բ ներս կը մտնենք վերջալույսը տակավին կը դեդևի* գավիթին մեջ կ'ընդնշմարենք փափուկ, լուսաշող ձեռքի մը հրավիրակ շարժուձևը, հետո դեմք մը ամբողջական հասակ մը քո՞ւրմ մըն է, քահանա՞ մը չենք դիտեր որովհետ և մթնշաղին մեջ դժվար պիտի ըլլար զանազանել թե զինքը պարածածկող շուրջառը քղամի՞դ մըն է արդյոք թե նափորտ մը։ Ոայց ի՞նչ փույթ, կը հետևինք իրեն գորշ, հետըզհետե մութ, ու վերջապես գրեթե խավարչուտ նրբուղիներե կը տանի մեզ քիչ մը երկար կը տևե գնացքը կը դժկամակինք ու վերադարձի հաստատ շարժուձև մը կ'ընենք* որովհետև մեր լայնաքթիթ ալքերը իրենց ծարավը հադեցնելու գրեթե ոչինչ կը գըտնեն հուսադրական, պարապինդ մթություն հանկարծ պատուհանիկի մը ծերպերեն նշուլանք մը կը վիտակի, հետո ուրիշ մը, ուրիշ մըն ալ։ Ու վերջապես ինքզինքնիи կը գանենք դրան մը առջև, որ կը բացվի շենքի հետսակողմ ի պարտ եղին վրա և լայնատարած դաշտերու, ճամ բաներու, գրեթե հորիզոններու կիշխե։ Ամեն ինչ նոր է սակա յն, նրբագայված, շարմաղված, անոսրացած ձայները, բույրերը, լույսերը, ձևերը, ամե'ն ինչ։ Կըզգանք անմիջապես թե մեր նայվածքին պարզվող տեսարանը գիշերասկիղբի տե֊ սարան մըն Է* ամենօրյա դիշերասկիզբներուն հարևնման, այլսակայն անոնցմե տարբեր առաջնորդող ձեռքին արժանիքն ու հրապույրը կա ուրեմնճ տեսարանին վրա ցանցնված։ Որքան երախտապարտ ենք իրեն որ առաջին մարդու մը մանկականությամբ ու պարզութ յամ հանդիսատես ըրավ մեզ տեսարանին, որ մեր գիտցածը չէր> հավիտենորեն կրկնված միօրինակ դանդաղությամբ այլ կուսացած, քաղցր նորույթ մը' զոր ըմբոշխնելու Հհաճույքը պարգևեց մեզ' սիրելի ձեռքը։

Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/252


բացատքեն անդէն, ճամբուն վրա բարակ,
էրէկվան ոսկի սեղանին դիմաց,
քահանա սոսին կ՝ընե պատարադ,
մորչ շուրջառն ուսին լույսերով րանված։
— 252 —