Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/255

Այս էջը սրբագրված չէ

Վայրկյանի մը մեջ ամոթի և իղձի։

    Իր նվագը լուսնագիշերի հեշտերգություն մըն է, և լուսնային ճառագայթի քուղեր են որ կը թելթելին իր երգերուն ցանցին վրա։
    Նվագարանը քնար մը չէ, ո՛չ ալ տավիղ, ջութակ, ո՛չ մեկ որոշ բան։ Նեյի խորհրդամած, երկյուղավոր, փափկաձայն սլվըլյուններ, մանտոլինի նրբագայտ, վճիտ կայլակիկներ, սրինգի ոգեկոչող շեշտեր՝ որոնք դաշտային ու հովվական տեսարաններ կը մանրանկարեն, ջութակի դողդոջուն գիծեր, ու լարանվագի
փափկատրոփ հծծյուններ․ ասոնց համադրույթն է Լուսնին տակ երգերու արվեստականին նվագարանը։
    Լուսնին տակ երգեր ու վերջընթեր նվագը, Ձյունը՝ սխրալի քնարերգություն մըն է. ձյունին սպիտակախաղաղ գաղափարը անսահման ուրախության ծաղկում մը կ՚րլլա քերթողին համար․

Հո՛, երեկ գիշեր ձյունը ծածկեր է,
—ի՜նչ ուրախություն, ի՜նչ ուրախությոն,—
ձյունը ծածկե՜ր է՝
իմ հորանջող ձանձրույթիս,
իմ վհատությանս դաշտերը տղմուտ։

    ու պանծալի վայրկյան մը՝ սա անձնուրաց ու խելահեղ կոչը կը խլե իր կուրծքեն, իր սուգին անզավակումը.—

Չէ՛, անիկա որիներու պես հիմակ,
պիտի չփորե
ներդաշնակությունն այս լույս ու ճերմակ։

    Վասնզի ի՞նչ կինա ըլլալ իր սուգը այս լայնանիստ բովանդակին մեջ՝ որ տիեզերքն Է կամ այլուրը. ի՜նչ փանաքի բան. ու նախ վասնզի ինքն ալ պետք ունի լիալիր ուրախության մը՝ որ իրեն համար ձյունախաղաղ համանկարին ճերմակ գաղափարին հետ կը նույնանա․—

և ասիկա ճերմակ տո՜նն Է իղձերուս,
և ասիկա բոլոր հարսնիքս Է իմ կույս։

    ի՜նչ գորովանք ու սրտազեղում.—

և ահա՛ չորս դին, բուռ բուռ,
պրիսմակ, զանակ, ադամանդ,
մարգրիտ ու սարսուռ․․․

— 255 —