Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/257

Այս էջը սրբագրված է

1907


5. ՔՆՆԱԴԱՏ ՈԻ ԹՅ ՈԻՆ Ը

Ո՜րքան շնորհապարտ եմ Ենովք Արմենին, որ իր դրական նկնության մեջ տիտանի շարժուձև մը կը փորձե՝ օձիքս ի վեր ցատկել ի ուզելով։

…Ի՞նչ տեսակ բան է արդյոք այդ կապույտ հածումը. կրնան նկարադրել։ Կրնա՞ նույնինքն նկարագրել անոր հեղինակը։ Անիմաստ սենպոլիսմի [մը] նմանողական գայթումներն են մեկ քանի բանաստեղծներու փորձած այս մոլար կապկությունները…

Այսպես կը ծանոթագրե Ենովք Արմեն Մասիսի 28-29 թիվին մեջ հրատարակված Չյոկյուրյանի գրախոսության տակ, զոր 10+ ուզածին պես կրճատեր Է Մասիսի խմբագիրը' հավասար հարգանք ցույց տալով «գրողին իրավունք»-ին ու տող մը իսկ չջնջելու մասին իր ըրած խոստումին։ Այսպես կը ծանոթագրե՝ ու առաջին անգամեն, առանց ոստումի ինքզինքը անտաշության շրջանակի մը մեջ կը դնե, մոլար կապիկություն անվանելով բաներ՝ որ իր մտքին անձուկ պարունակին մեջ չամփոփվելուն միակ ու մեծ հանցանքը ունեցեր են։ Բայց ըսի արդեն թե շնորհապարտ կ'ընեն զիս Ենովք Արմենի արիական շարժումն ու համարձակությունը․ որոնք առիթ կու տան ինծի գրականության անունով գործված կարգ մը պղծությանց դեմ ձայն բարձրացնելու։

20+ Գանք ուրեմն կապույտ հածումներու մասին ըրած իր դիտողության' զոր պարզամիտ բարձրահոնությամբ գուցե անառարկելի կը կարծե։ Ենովք Արմեն սապես տրամաբանեց անշուշտ (կ'ենթադրեմ, քանի որ ինք հայտնապես տրամաբանելու քաջությունը չունեցավ) հածում = պտույտ, դեգերում աննյութական, անտեսանելի բան մըն Է' հետնաբար կապույտ չի կրնար ըլլալ։ Չքնա ղ Է տրամաբանությունը Ենովք Արմենին' զոր իր քննախույզի և ուրիշ գրական հավակնությանց մեջ բևեռելու միտողներ ալ պիտի ըլլար' որպեսզի կատարյալ ըլլար մեր գրական ողբալի։