Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/260

Այս էջը սրբագրված չէ

գործությունն ալ՝ զոր կ՚ընե Պարսամյան իր կոշկոռ կապած հայերենով:

    Աստվածաշունչինը.—
․․․«Եւ եղեւ յետ այսորիկ սիրեաց կին մի առ եզերբ հեղեղատին
Սովրեկայ, և անուն նորա Դալիլա» (Դատաւորք, ԺԶ․ 4):
    «․․․Եւ ննջեցոյց զնա ի մէջ ծնգաց իւրոց․ և կոչեաց վարսավիրայ,
և եգերծ զեօթանեսին գիսակս գլխոյ նորա. եւ սկսաւ թօշնել, եւ
մեկնեցաւ ի նմանէ զօրութիւն նորա ...» (Նույն, 19):
Պարսամյանինը.—

          Դալիլայի գիրկին մեջ՝ իր գլուխը ընկլուզած՝
          Սամսոն՝ կիրքին մեղապարտ արբշռությունովը մըթին,
          Կը փայփայվեր Սովրեկի հեղեղատի նայադին
          Թունավորիչ, տռփանուտ գզվանքներեն հեշտախանձ:

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Գլխուն վրա մկրա՛տն է որ կը շարժի մեղմորեն․․․

                               * * *

    Այս բաղդատութենեն դուրս դիտելի կետ մը կա որ ամբողջ
ոտանավորը ոչինչով կը տարբերի ձանձրալի արձակե մը: Երրորդ
տունին մեջ ընթերցողը կը փոխադրվի վայր մը՝ որ դաբիրան
է Պարսամյանի սովորական ծանոթ զգացումներուն.

          Զանկապանը հարդարեց՝ շարժումով մը պչրավար,
          Լերդ շառայլը ցույց տալով այդ կանացի երիզին,
          Ուր ալիքի պես վետ վետ ժանյակներու մեջ նրբին,
          Մարմնին ճերմակն ավելի շուշանաթույր կ՚երևար:

   Ի՞նչ է այդ երիզը. զանկապանը կանացի գուլպայե տարբեր
նշանակությո՞ւն մըն ալ ունի արդյոք՝ ինծի անծանոթ: Ո՛ւֆ, սա
ժանյակը՝ որուն մեծաքանակ վաճառողն է Պարսամյան՝ որ փութաց
մասնաճյուղ մըն ալ բանալ վերջերս... Դերերը որքա՜ն կը
շրջվին երբեմն բանաստեղծը՝ որ ամեն գեղեցիկ բան սիրցնելու
պաշտոն ունի, ատել կու տա երբեմն իր երգած իրերը. այսպես
չէ՞ր որ մեր նախորդ սերունդին բանաստեղծները սրբապղծեցին
ու ատելի դարձուցին «սոխակ»ը, «առվակը»ը ևն. և այսպեսով չէ՞
որ Պարսամյան ալ խեղդամահ ընել կը նկրտի ժանյակն ու իր
նմանները...

    Ու մտածել թե արվեստագետ կը կոչվի մեկը, որ ժողովրդային
մեկ քանի զուլալ սիրերգներ իր աղավաղ զգացումներով պըղ-

— 260 —