Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/264

Այս էջը սրբագրված է

ներն ու տեսարանները զուգորդելը չէ թե անկատարություն կամ անկապակցություն է, այլ ընդհակառա կը' կատարելության ձգտումըն է, իրերուն ու մարդուն հարաբերութ յանց կապակից կցորդության համար եղած ջանք մըն է։ Եվ Ծիածանի միակ արժանիքը այս ձգտումն ու ջանքը կը ներկայացնեն։

Իսկ Չրաքյանի հետևած ըլլալու վերագրությունը անճահ լոդիկի մը պես վյրայես կը նետեմ։ Հղացմանան ընդօրինակություն ըսելով Չյոկյուրյան հավանորեն ակնարկել կ'ուզե Չյուկուրյան որ Ներաշիւարնեն ամիսներ առաջ տպված էր արղեն Մասիսի մեջ։ Եվ արմատաքի ու ի սպառ ջնջելու համար ներաշխարնի ազդեցության անհեթեթ կասկածը, ըսեմ թե Ծիածանի հրատ արա կության ձեռնարկը Ինտրայի հատորին հրապարակումէն վեց ամիս առաջ եղած էր արդեն։ Եվ անկե վերջ գրիչ դպած չէ Ծիածանին, փորձի սրբագրության պահուն կարգ մը ոտանավորներու արտահանումեն զատ։

Անգա'մ մըն ալ շնորհապարտությունս կը հայտնեմ Ենովք Արմենին։ Գալով Չյոկյուր յանին կը ցավիմ, որ շատ թեթևորեն ըմբռնած է քննադատությունը։ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՑՈ՜ՒՆԸ…