Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/265

Այս էջը սրբագրված է

1908 6. ՆԱՐԵԿԱՑԻԻՆ ՀԵՏ

Խուցիս ճերմակ վարագույրները կը սարսռան. գետ ընթաց հո՜վն է գարձյալ որ ապակիները կ'ալեկոծե ու կը փռվի մինչև բաղձանքիս ավազներուն վրա։ Հո՜վն է դարձյալ. խուցիս աշունը' դեղին ու կամրորակ տերևի անդրադարձ խոշոր կայլակներով արցունքոտած' իղձի ու թախծության ամպոտ վա յրկյանի մը մեջ' կըսպասե աղոթքին։ Նախնականության բաղձանք մը' երկյուղով մակարդված, առհավության հեռալուր ձայն մը' կարծես հովին արհավրոտ ձայնին ընդխառնված' հետո անկե տարանջատ' կը կոթողվի մեկեն հոգիիս մեջ։ Ու բոլոր ուրվագիրներուն ու պատկերներուն մեջեն, որոնք անոր շրջանը կ'ընեն հիմակ, բոցով շրջանակված դիմագիծ մը, հայեցողի միստիք, մշուշոտ, աղոթավոր կենդանագիր մը կ'որոշագծվի հոն մինչև ճակատին ակոսները' զորս Մեղքի գաղափարին արորն է քաշած մինչև աղերսարկու ալքերուն թախծոտ նայվածքը աստվածյան հոյտյղվ մը տոգորված ու մինչև շուրթերուն աղոթկեր երերումն աւՆարեկացի ն է. սրբության իղձիխtկրակովը վառված անշեջ մորենին, մեծ աղոթասած բանաստեղծը կը հառաչե Մատուցեալ եդեալ ի հուր թաղծութեան անձին Հո՜վն է դարձյալ. և անոր հևքին հետ, իրար բաղխող ձայներու մակընթացության մեջեն' անտես ու զգալէ Աստվածն է որ կ'անցնի, և հոգին կը տարվի հորձանքներեն, երկյուղի խորանին առջև իր աղոթքը աղաղակելու. <Ընկալ քաղցրութեամթ, Տէր Աստուած, հզօր, զդառնացողիս զաղաչանս րացադրեա, վերնային, զմոլելոյն մառախուղ - 265 -