Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/267

Այս էջը սրբագրված չէ

    Բայց դեռ չէ՛ վերջացած նկարագրությունը այս նավաբեկության. հապա նավուղիղին անձկությո՜ւնը.

    «Նաւմուղիղն հանդէպ նաւին դեգերեալ ողբայ, ձեռն ՚ի ծնօտի եդեալ՝ արտասուաց գետս իջեցուցանէ»:

    Եվ հուսկ ապա խլյակներու թախծագին Երերումը ջուրերուն վրա...

    «Նշմարք սակաւ մնացուածոցն՝ ի ծայրից ծփմանց ազդելոյ ծովուն, իբր խողխողեալ բանաւոր, ողորմագին թախծանօք հեծէ»։

     Նմանությունը հոս կը վերջանա՝ բայց անդին հոգեկան վերականգնումին հույսը կա՝ թեև քիչ մը երկվական՝ ինչպես ճառագայթ մը մշուշի մեջ նշուլացած.

    «Իցէ՞ արդեօք տեսանել զփշրեալս նաւ ողբալի հոգայս ողջացեալ․․․ արդեօք մտի՞ց ՚ի խրախճանութիւն խորանին լուսոյ քե առաջնորդեալ․․․»

    Բայց վերջապես մշուշը կը փարատի, ու ոսկի ճառագայթը կը փալփլի հստակ.

    «Իսկ եթէ լոյս ողորմութեան բարերար կամաց քոց ցուցցի, գթութեան քոյ դուռն բացցի, ճառագայթ փառաց քոց ծաւալեսցի․․․, առաւօտիդ ըղձալի տեսիլ մերկասցի, առատութիւն քաղցրութեան քոյ աղբերասցի․․․»

    Ու հոգիին ցանկալի ցոլարձակ Վաղորդայնը...

    Ահավասիկ ուրիշ նմանություն մըն ալ՝ խղդվողին նմանությունը՝ ուր բառերը պատկերին տեսողական ու ձայնագրական ճշդությունները միայն կը ցոլացնեն.

    «Եւ քանզի ՛ի ծուփս բազմավտանգս ալէտանջ հողմոյ սաստկապէս զզուեալ ուժգին լլկանօք ՚իսպառ տագնապմամբ ՚ի ծովին, փոխեալ ընկեցեալ ՚ի վտակն վայրենական ողողիչ․ առ որս զմատունս ձեռացս այսր անդր տարաբերեալ, իբր ի ՚հոսանաց գետոց գարնանազայր գետոց, արտաձգեալ յակամայ ընթացս ողորմագին գլորման, ջրակոլ ոգեսպառ պղտորարբութեամբ, դաժանահոտ սկախառն մամռարմատ խառնախոիւ մահաբեր երկամբք վանեալ, ըստ որոց յուղխիցն հեղեղիցն հեղձուցեալ․․․»

    Եվ այս ալեկոծումներուն ու ծփծփանքներուն վերև միշտ կը փթթի՝ փրփուրներուն շուշան ծաղիկին պես՝ «լոյսի հարս» Աստվածամարին՝ ցնծության ու կուսության ճերմակ գաղափարը.

    «...Անխառն իբրեւ զօդ, մաքուր որպէս լոյս, անշաղախ ըստ նմանութեան պատկերի արուսեկին բարձրութեան, գերազանց

— 267 —