ցի: Մի՛ այլայլեսցի յինէն դրոշմդ լուսապաճոյճ, մի՛ բարձցի ի՚ տեսանելեացս բաց ճաճանչդ օրհնութեան ․․․» (Բան. ԿԵ.)
Կամ սա լուսախնդիր աղաղա՜կը կ՚երկնե.
«Ընդ սկզբան բերմանս լուսոյ՝ զողորմութիւն քո ծագեա, ընդ ելից արևուն՝ արդարութեան արեգակնդ ՛ի յանձկութիւն սրտիս մտցէ. ճառագայթ քո փառացդ ՚ի յիմաստիցս խորհրդանոցս ջահեսցի.» (Բան. ՁԴ.)
«Ամպով կամաց քոց հովանացիր հրաշապէս, հանդարտեցո փայտիդ կենաց զծովուս մրրիկ...» (Բան ՁԵ.)
Եվ այդ արեգակը, «անբաւութեան այդ ձայնը», «անմատչելի հեռաւոր և անընդմիջելի մերձաւորը» այնքա՛ն պայծառ, այնքա՜ն բարի է որ...
«Ոչ կիզեր զբերանս լցեալ նանրութեամբ... ոչ ստուերացուցեր զտեսիլ աչացս ՚ի քումդ ակնարկութեան․․. ոչ խորտակեցեր ըզդաստակ բազկիս որ անմաքրապես առ քեզ համբառնայր, ոչ մնրեցեր զոստս իմոց մատանցս ՚ի շոշափելն զբանդ կենաց...» (Բան. Ե.)
Եվ իր ինքնությանը մեջ լոկ որքա՛ն բաղձալի է այդ «անմուտ արեգակը»՝ որուն կը վազե մեծ աղոթողին հոգին՝ ինչպես մարած մոլորակ մը իր մայր արևին.
«Ոչ փառքն են ինձ անձկալի, այլ փառաւորեալն է համբուրելի․ ոչ կենացն փափագանօք, այլ կենարարին յիշատակաւն միշտ ճենճերիմ․.. ոչ հարսնարանին խնճոյիւք, այլ փեսային անձկութեամբ մաշիմ․..» (Բան. ԺԲ.)
Իր մեծ ու քայքայիչ տխրություններին զատ Նարեկացին ունի նաև հիվանդագին մելամաղձութուններ. աղերսարկու, միջանկյալ բացասականներու թախծությունը՝ որ հոս հոն մանիշակի պես կը նշուլի.
«Մի՛ լիցի ինձ երկնել և ոչ ծնանել... ընթանալ և ոչ հասանել, ինձ ձայնել և քեզ ոչ լսել... զոհել եւ ոչ ճենճերել...» (Բան. Բ.)
Եվ կամ՝ լուսեղեն վայրկյաններու մեջ իսկ՝ մեղքի նախազգացման տրտմությունը.
«Մի՛ ընձիւղեր զծաղիկ մեղացս...»:
Ու վերջապես հետևյալ աղաչանքը.