Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/272

Այս էջը սրբագրված չէ

այդ գլխազարդերն ավելորդ պճինքե ու սիրունութենե տարբեր պաշտոն չունին ու գլխովին հակառակ են տրամաբանութ ]յան։ Խնդիրն ինքնին ոսպի մը չափ արժեք չունէ, և ես արդեն այդ նո- րությամբ պանծալու ո'չ պետք ունեի, ո՜չ ալ իրավունք, քանի որ աննախընթաց չեմ։ Բայց կուզեի հասկցնել Փայլակին թե ի'ն'չ ձա- խող բան է «մտքի շքավորություն» և անտրամաբանություն տես- նել արարքի մը մեջ որ պարզապես տրամաբանության սիրույն կատարված է։

Փայլակ կը բարբառի դարձյալ.—
Ասկե զատ իմաստի աղքատություն մը կըսկսի շեշտվիլ աո-

հասարակ բոլոր կտորներուն մեջ... ու կը կարծե, չէ', կը հաստա- տաբանե, թե գիրքին քսան ոտանավորները շեն վերջացած, ի՞նչ կուզեր Փայլակ էբրև վերջավորություն, սա տեսակ տողե՛՛ր ար- դյոք,—

  Ու կը խորհիմ թե, պաշտելի սիրուհիս,
  դւ'ւն ալ վարդին ու շուշանին կը նմանիս...
կամ,
  կյանքն ալ այս է, աովակին պես կը սահի,
  անձրևներով կը մատնե ան զիս ահի:
  Անշուշտ <<Նոր Տաղեր>>ուն մեջ կան զուտ նկարագրական

ոտանավորներ` ուր իմաստասիրություն չկա, այսինքն ընթերցո- ղին թողված է կրած տպավորութենեն մեկնիլ դեպ ի որոշ իմաս- տասիրության մը` որ դյուրավ կը ծնի ամեն վառ տպավորութենե. բայց տխուր ու տգիտական բան է մակերեսիկ նկատողությամբ մը գինովցած` ելլել կարծեցյալ սնանկություններ մունետիկելը:

Փայլակի գրվածքին առանցքներն են անհասկացողություն, որ

լուրջ մասը կը կաղմե հոդվածին, և սրամտություն, որ հոդվածիս վերնագիրը կը հիշեցնե, զբաղինք քիչ մ`ալ այդ լուրջ ( ) մառով։

Փայլակ չի' հասկնար սա տողը.
 Սիրտըս` բո'ց մը` մթընշաղին մեջ անհետ.

որովհետև նախընթաց տողն իսկ միասին տեսնելու չափ հորիզոն չունի իր աչքը, ո՞ւր կը մնա նախընթաց տունը. ...ճամբուն վըրա իր քայլերուն հետքը վարդ` Ուր հեշտորեն կը հածի դեռ իմ մենիկ Սիրտըս` բո՜ց մը` մըթնշաղին մեջ անհետ...

                        - 272 -