Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/273

Այս էջը սրբագրված է

Փայլակ ո՜չ թե միայն չի հասկնար «Ջուրեն Դարձին» ոտա֊ նավորս, ինչ որ մեղադրելի չէ, այլ և կը ստե՜, ինչ որ աղաղակե֊ լի է. երբի մը պոչին կապված են, կըսե, քսան տողեր, մինչդեռ այդ երբն հետևակ վեց տողեր միայն ունի։

Փայլակ չի' հասկնար թե ի՞նչպես «Ջրտուք»ին մեջ թխմվեր

է <<հոյհոյ>> բացագանչությունը' որ Արտաշես Հսւրությունյանին կը վերաբերի եղեր. (նորե՞ն սեպհականության խնդիր). միանգամ ընդ միշտ պետք է կրկնել սակայն թե բառերը բառեր են միայն. ու Բանն է որ հոգի կու տա անոնց, ընելով ղանոնք եռանդուն, հառաջխաղաց ձիեր' կամ հասարակ բեռնակիրներ*։ Փայլակ կը կարծե որ «հոյհո՜յ»ը եզ ու կով վարելու բացագանչություն մ՚է. այդ բացագանչության <<հո՜>>կ՚ըսեն, անհասկացողդ Փայլակ, <<հո'>> իսկ <<հոյհոյ>>ը (մեկ բառ) ուրախության և հիացումի աղաղակ մ'է։

Փայլակ չի' հասկնար նաև «կարմիր կւսրոտը>> պիտի հասկնար

անշուշտ եթե ըսէի <<հրավառ կարոտ>> իսկ <<հրավառ>>են <<կարմիր>> մեկ քայլ միայն կա՝ դոր առնել տալու համար անպատճառ տա— տի՞ս ըսել պետք էր։

Փայլակ իր անհասկացողությունը կը շարունակե տակավին.

ազատ էր այդ բանին' եթե վերապահություն գիտնար. (մեղքը վի՛զը» պիտի ըսեի, բայց ուզեր է լրագրության վիզին ալ փաթ֊ թել զայն):

                          * * *

Մինչև ուր կ`իջեցնե Փայլակ քննադատ ությունը՝ զոր հայտ֊ նաբարբառ տգիտությսւմբ պղծելե վերջ, չի' վարանիր զայն շրջեց- նել խանութպանական ավլուք սրամտությանց աղբյուսին մեջ, զայն տարուբերել Կեսարական ապուխտին ու բանջարանոցի կաղամբին միջև. ահավասիկ այդ սրամտութենեն նմույշներ.—

«Հսամբույրն անձրևին կը թրշե շափշափ» ըսելե հետո, ինչո՞ւ

չըսենք, «Ձին կը վազե` բաթ բաթ. դուռը կը զարնվի' չաթ չաթ. շունը կը հաչե` հա'վ հա'վ. էշը կը զոա...»:

 Հետո կ`ըսե անպատկառ ու անպարկեշտ տգիտությամբ. —
 «Լուրջ» իբր «անուրջ»—ին հանգ կ'երթա, բայց շուշանին ածա-

կան տալ ուզելնուդ պես, լրջության վերարկուն կը նետե վրայեն ու բարեկենդանի «մասկարւս» կ’ըլլա կարծես:


Բառերը գաղափարի ձիերն են, կ՝ըսե էմրրսըն, հայ բանաստեղծ մ՝ալ, անկե անկախարար` ըսած է արդեն թե բառերը գաղափարի բեռնակիր֊ նե՜րն են։ Պետք է նայի այս խոսքերուն խորը։

                             - 273 —

18—493