Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/279

Այս էջը սրբագրված չէ

Թ. շրջանի վեցերորդ թիվը, զոր ատենին տեսնելու պատեհու- թյունը չէի ունեցած։ Կը խոստովանիմ որ ես, ընթերցող մը, ե՜ս ամչցած այն հոդվածեն («Երկու Մուրիկ») զոր ստորագրելու չէր ամչցած պ. Ենովք Արմեն։ Աս ի՜նչ հացկատակություն և,— աս ի՜նչ կրկնակ աներեսություն. մարդ մը, որ առանց որևէ զգացու- մի, կրնա հանդուրժել իր գոյության պայմանը ուրիշին քսակին մեջ փնտրելու նվաստության, և որ կրնա՜ հրապարակավ անվանարկել իր ական քրտինքներու վարձքը եղող արդար վաստակներ, բայց ասիկա տրված է միայն Ենովք Արմենի պես նկարագրի մը,որ անամոթաբար պաղատագին ու բաց ափը կ`երկարե դեպ ի անկորով կարեկցություններ.

 «Ա՜հ, գնահատո՜ւթյուն մը ողորմեցեք թշվառիս...»։
 Դառնանք սակայն մեր խնդրին. ահավասիկ` երկու բառով`

Երկու Մուրիկին պատմությունը. ծերունի մուրացկան մը, որ գեշ աղեկ, ավելի գեշ քան թե աղեկ, «ավուրչեք»-ը հանած է, իր ճամբուն վրա կըհանդիպի կույր բաղդակիցի մը, բոլորովին լըք- ված, որուն ողորմելու սրտառուչ բարությունը կ'ունենա։ Տարբեր բան մը չէ պատմած նաև ընթացիկ արվեստով մը Մոռիս Լըվել, որ գթած մուրացկանին անհատականությունը ավելի կնճռոտ ու վերլուծելի դարձնելու համար թերևս, անձնասպանության ավե- լորդ պարագա մըն ալ ավելցուցած է։ Այս պարզ ու հուզիչ պատկերը, որ այնքան տպավ<որ>ող պիտի ըլլար զգայուն ռամիկի մը բերնին մեջ, ամենեն անհամ քաշքշուկներու ենթարկված է պ. Ենովք Արմենի մոտ։ Անդուր, անգույն, անկենդան նախադասու- թյուններ` տգիտություններով համեմված (՜՜), որոնց վրա ավելացուցեք նաև այն տեսակ մը անհավատալի կերպով գոռոզ և ինքնահավան պչրանքը (')t այն եզական (') հանգրիճումը, զոր պիտի ներկայացներ բազմագույն, բազմազան գրգլյակներով... պճնված գլթիկ մը. ահավասիկ Երկու Մուրիկի արվեստը (՜) և ընդհանրապես պ• Ենովք Արմենի դրականությունը ("՜՜)։ Թող չկարծվի, սակայն, թե «եկամուտսի կամ «փոխառության» այս դրությունը կամ սովորությունը նոր է պ• Ե. Արմենի մեջ• չէ” որ Հավատք վերնագրով իր մեկ արձակը Միպիլի Ծաղկազարդի հիշաւոակն էր, ուր պարոնը` իր չտեսած թաներուն վրա կը խոսեր, ուր չէր կրնար ծածկել իր անվարտի տգիտությունը. չէ" որ, ավելի կամ նվազ հեռավոր, Թլկատինցիի և Արամ Անտոնյանի մեկ

                      - 279 —