Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/283

Այս էջը սրբագրված է

1907

1. <ԱՐՏԱՇԵՍ ՀԱՐՈԻԹՑՈԻՆՑԱՆԻՆ >

<Կ. Պոլիս, 25 Հանիս, 1907—Մալկարա>


Կը տեսնեմ որ «Ծիածան»ը նշանակելի խոստում մը եղած է բոլոր գրախոսներուս համար ալ ու կը դողամ մտածելով թե այդ խոստումը պիտի կրնար գուցե լուսավոր խաբուսիկ պատրանք մը ըլլալ՝ մեր գրական նորածագ բոլոր երևույթներուն պես։ Բայց ուրախությունը ունիմ վստահացնելու ձեզ թե' բավական արիություն ունեցեր եմ սնապարծութ և վատորեն գոհունակ ծուլանքի ճահիճներուն մորին մեջ բռնված չմնալու, և թե՝ «Նոր Տաղեր»ս առանց ծարավիս հագեցումն ու փառքիս լրումը ըլլալու պիտի կարենա սակայն կատարված խոստումին ճակատաբացն շարժուձևը զգացնել։

Իմ մտահոգությունս, իմ մեծ ծարավս իսկատիպ գրականության մը գաղափարին իրականացումն է։ Եվ ասոր համար, գեթ իմ մասիս, անհրաժեշտությունը կըզգամ հողին ու ջուրին ու քա- րին հետ ապրելու։

2. <0ՖԵԼԻԱ ՆԵՐԿԱՐԱՐՅԱՆ-ԳԱՍԱՊՅԱՆԻՆ >

<1907>

Ազնիվ և սիրելի Օֆելիա,

Դարձյալ ճառագայթի պետք ունիմ, անգամ մըն ալ ծագեցնեմ մտքիս մեջ քու գաղափարիդ լույսը' ու մոտենամ քաղցր ու սփո- փարար հոգիիդ, ո"վ ճառագայթ քույրս, որովհետև այս առտվան բոլոր արփային ճառադայթներուն մեջեն քույր մը չգտա ինծի , — ամենն ալ երջանիկ ու անտարբեր անցան սեղանիս հոգիին ու հոգիիս սեղանին վրայեն և որովհետև բոլոր քույրերուն մեջեն ալ ճառագա՜յթ մը չգտա որ հոգվույս մթությունը լուսավորեր․․․