Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/284

Այս էջը հաստատված է

Թղթիկ մը ծրարեմ ըսի․ որովհետև պետք ունեի որ մանիշակագույն տողերուս ընդմեջեն քու պատկերիդ 10 կենսավետ ճառագայթո՜ւմը տեսնեի, չպիտի մոռնամ թե դուն հավատքի մը չափ քաղցր ու ամոքիչ ու կորովի նեցուկ մը եղար իմ գաղափարիս՝ որ կր գահավիժեր հայ աղջիկներու ապագային մասին կազմած հուսահատությանս փոսին մեջ․ դուն ճառագա՜յթ մը եղար, այդ փոսին վրա նշուլող ճառագայթ մը։

«Լույս»ի հոդվածդ կարդացի․ օ՜խ, ի՜նչ հանգիստ՝ վերջապես հայ աղջի՛կ մը՝ որ լուրջ ու գաղափարական բան մը գրելու կորովը կ’ունենա, փոխանակ մեղկ սարսուռներու մեջ օրորվելու, փոխանակ հեշտախտավոր թարգմանություններ ընելու և պչրասիրական խտղտանքներ պտտեցնելու հոգիներուն մեջ այն աղջիկներուն՝ որոնց իտեալն է պուպրիկներ ըլլալ. ո՞րն է այսօրվան՝ քաղքենիներուն հատկանիշը. հագվի՜լ, երեվալ—չըլլալ, քիչ մնացեր էր որ շնչահեղձ ըլլայինք այդ վատառողջ կազերեն. վերջապես այս հոսանքին մեջ ըլլալուն ջատագով մը կը հանդիսանաս դուն ու ճիշդ վայրկյանին կր հասնիս բժշկելու։

Չկարծես թե միակ հոդվածդ բավական եղավ ինծի՝ տպավորությանդ ենթարկվելու․ այդ հոդվածը ինծի կը խոստանար ու երեվակայել կու տար․ նմանօրինակ գրություններու ամբողջ շարք մըն է որ կ’երևակայեմ ու մանավանդ իրավունք ունենալ կը կարծեմ սպասելու մեկեն՝ որուն մեջ բավականեն ավելի զորավոր մնացած են բնազդները՝ հակառակ կարծեցյալ քաղաքակրթական շոշափումներու և փայփայանքներու։

«Ծիածան»ի կույսը, ավա՜ղ, չէ կրցած փարատել հոգիիս վրա ամպացող մթությունը՝ զոր ես կենսաբաղձությամբ ուռճացած ու տարածված պատռտեցի նեղ վերարկուի մը պես․ իսկ դուն, օ՜հ ինչպե՞ս կրնայիր նախանձիլ անոր՝ որ իրեն վիճակված խեղճ դեր մը նույնիսկ չկրցավ կատարել, դուն՝ որ եթե «Ծիածան»իս վրա պտղող սև մելանի կաթիլը շոգիացնող ճառագայթը պիտի չլլայիր եղար այն կենսավետ ճառագայթը՝ որ անդադար «ծիածան»ներ կը հորինե հոգիիս արցունքներով՝ կը շոգիանա՜ն, կը շոգիանա՜ն. ի՜նչ փույթ թե ալ ծիածան չպիտի ունենամ՝ արցունք ունենալով․ կը բավե ճառագայթ մը ունենալ արևին հասնելու։

Որքա՜ն տխուր կու գան ինծի քու և Տիգրանին համակրությունները՝ բանաստեղծությանս մասին. ինծի՝ որ թերևս հոգեկան շրջափոխումի վայրկյանի մը մեջ կըզգամ թե ապաժամ