Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/286

Այս էջը սրբագրված չէ

4. <ՕՖեԼԻԱ ՆԵՐԿԱՐԱՐՑԱՆ-ԳԱՍԱՊՅԱՆԻՆ>

                          <1907>
                                                     Ատաբազար

Ազնի՜վ Օֆելիա, Մե՜ղք, որ չպիտի կարենամ գալ հոդ` օդափոխության համար, որովհետև <<նոր Տաղերս>> ալ հրատարակելու ձեոնարկով զբաղած եմ:

...Վարդը հոտոտեցինք, վարդին հետ Վարդ բանաստեղծը`

Պեյպին. մեռնիմ իր գեղեցկության ծարավ աչքերուն` ուր ամեն ձև ու գույն, ամեն տերև ու ծաղիկ իր լուսատիպ պատկերը կը գծե, և իր լսելիքին` որ մայրիներու կատարներեն անցնող գետին` հովին ձայնովը կ`օրորվի, և ունգունքին ուր բարակ բուրումները կը հանգչին վայրի անանուխներու, և քաղցրագին հոտը` ընտանի կարմիր վարդերուն. համբույր իր բանաստեղծ հոգիին` որ շատ կանուխ գեղեցիկին ծարավը ունի։

                                                    Շավասպ
  5.	<ՏԻԳՐԱՆ ԳԱՍԱՊՅԱՆԻՆ>

Տիգրա՜ն, Ա՜խպըրուկ,

Ուրեմն ահավասիկ կյանքը, ուրեմն ահավասիկ կյանքը` զոր

կ`ապրիս ու կը տժգունի՜ս ալ անով, մինչև մենք, սենյակի ապրող- ներ` տակավին մեր պատուհաններեն կը դիտենք զայն ու կ`իմաս- տասիրենք։

<<Տժգույն է>> կը գրե Օֆելիան. ինչպե՜ս չտժգունիլ հիվանդնե֊

րուն հետ, քանի որ լերան քարերն անգամ հոգեքաղ վերջալույսին հետ կը դալկանան։ <<Իմ գեղջուկներս>>, <<իմ հիվանդներ>>... կ`ըսես անշուշտ յուրովի և իտեալներդ շոշափելու հազվագյուտ երջանկությունը կ`ունենաս։ Ու հետո կը փայփայես ծաղիկներգ ալ, ու վարդը` էն առաջ. ո՞ր դյութաշխարհի վարդենիքեն ծնած արդյոք. և միթե իր հոպոպիկներուն, իր այտերուն բույրնուեբանդը չծծեցի՞նք միասին հոս, Օֆելիային նամակին մեջեն. որքա՜ն կը ճանչնամ զինքը։

                           — 286 —