Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/288

Այս էջը սրբագրված չէ

համար, դեղին ու ճերմակ ու կարմիր վարդերով երջանկացա՜ծ ճա- կատիդ։

                                                    Շավասպ
     6.	<ՏԻԳՐԱՆ ԳԱՍԱՊՑԱՆԻՆ>
  Սիրելի Տիգրան,
Կարդացի թոքախտի վերաբերյալ գիրքը. թոքախտը իր բոլոր

նոպաները փորձեց իմ վրաս ու հաղթական ելավ. արդեն կը քրտնեի, արյուն ալ փսխեցի, ուրեմն ամեն ինչ կատարյալ է, հազս, շատ է, մեղմացուցիչ դեղ մը կ`ուզե նորեն...

                                          Շավասպ
                              Կ. Պոլիս, 14 Սեպտ. 1907
                                     Զիմառա

7. ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՏԵՐ ՎԱՐԴԱՆ ՔՀՆ. ԱՍԼԱՆՅԱՆ

Սիրելի Տեր Հայր,
<<Ծիածան>> առթիվ գրված նամակը անգամ մըն ալ կը կար-

դամ զգածվելով. «Ինչո՞ւ տիեզերքի հոգիին հետ չես խոսակցիր» կը գրեք. բայց դիտելի է որ իմ գրեթե բոլոր քերթվածներս այդ մեծ խոսակցության կը նկրտին, որքան որ ալ իմինս չըլլա Աստու- ծո հետ դեմ հանդիման խոսակցութլուն, բայց ո՞չ ապաքեն Աստ— ված ամեն տեղ է. ձմրան Պարզ Գիշերվան մեջ հծծած աղոթքս ու Արևին ուղղած պաղատանքս իրեններուն, հետևաբար և իրեն համար էր. ինչ երջանկություն, տերևի մը խարշափին մեջեն տեսնել տիեզերական զորության գաղտնիքը ու այդ փոքրիկ մաս- նավորեն մեկնիլ դեպ ի անհունը• «իրերը անհունության վրա բաց- վող պատուհաններ են իմաստասեր ալքին համար» (Քարլայլ), ու զարմանա՜լի չէ որ էմըրսըն «ժամադրած ըլլա Աստուծո հետ` մացառի մը ծոցին մեջ»։ Ուրախ եմ որ երկրորդ հատորիս մեջ ա- վելի լայնորեն տեղ տված եմ այս գաղափարիս, հունավորը կը բարձրանա ու կ`երկարաձգվի դեպի անհուն, ինչպես արահետ մը որ լերան կողն ի վեր մինչև կատարը կը հասնի. ինչո՞ւ սպասել ստորոտը ու կատարին գովքը կարդալ, փոխանակ հանձնվելու արահետին որ պիտի բարձրանար։

                      - 288 -