Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/294

Այս էջը հաստատված է

1906


2․ ՁՅՈՒՆԻՆ ՏԱԿ

(Ճամբու պատմվածք)

I

Օդը բաց էր, ցուրտը տասը աստիճան ցույց կու տար, և ձյունի քանի մը նուրբ բադիլներ միայն կը տեղային. գրեթե ամբողջ դեկտեմբերին մեջ օդը այսպես կ’երթա. մթերանոցին առջև երկու ձիով լծված ճամբու կառք մը կեցած Էր։


— Է՛ ուրեմն, Իվան Տուրա՛ք, ըսավ Կոլոխվաթով, ոսկիի վաճառականը մեծ մուշտակի մը մեջ փաթթված վերնագավթակին վրա երևալով։

Իվան Տուրաք, նիհարկեկ ծերունի մը, բարակ վերարկուով
10 մը ծածկված, մոտեցավ, ամբողջ հասակը շտկելով ու ծիծաղաշարժ կերպով կոպերը շարժելով.

— Սեմեն Ավտեիչ, ահավասի՜կ եմ, մրթմրթաց. ես այլևս պիտի մեկնիմ սա՞ կողմեն, ճիշդ քու ճամբուդ հակառակ կողմեն։

— Անհեթեթ բան է ատիկա. թո՞ղ թե քու հանգիստիդ համար եմ. կես գիշերին ատենները պիտի կրնանք վերադառնալ, և ես քեզ իմ ձիերովս տուն կը վերադարձնեմ։ Կը հասկընա՞ս, և հետո, Մարֆա Անտրիևնա մեզի մատ ծծել տվող բելմեններ (ռուսական անուշեղեն) պիտի շինե. ու վերջապես, խորհե թե որքա՜ն պիտի ձանձրանամ այս ճամբան միս մինակ երթալով։

— Անոր համար է որ, Սեմեն Ավտեիչ մուշտակս…

20 — Ի՜նչ փույթ, անգամ մը կառքին նայե, նույն իսկ ժողովրդապետը ասանկ կառք մը չունի։

Իվան Տուրաք խորհեցավ. մեկ կողմեն տուն երթալ կ’ըղձար հինգ վերսդի հեռավորություն մը լոկ — և մյուս կողմեն ի՞նչպես