60բախտը անկայուն է, մասնավորապես ոսկիի ճարտարարվեստին մեջ․ շատ քիչ ժամանակեն մարդ կը հարստանա ու նաև շա՜տ քիչ ժամանակեն ավերակ կը դառնա նույն բանը պատահած էր Իվան Տուրաքի ալ․ նեղություեը զինքը շրջապատ ած էր, ու քիչ վերջը թշվառությունն ալ․ և այն որ երբեմն փարթամ Իվան Նիքիթիչ Լեկաքով եղած էր, հիմակ ուրիշ բան չէր, բայց մակաբույծ մը, որ իր ապրուստը կը ճարեր ոսկիի վաճառականներեն․ բան մը որ սուղի կը նստեր իրեն, որովհետև Իվան Տուրաք, այսինքն' տկարամիտ Ւվանը, իր պաշտպաններուն իբրև միմոս և souffre-douleur կը ծառայեր։ Վերջտպես վարժված էր
70 ուրիշներու ծաղրանքին ու այն դերին' զոր կատարել կու տային
իրեն. իր ճակատագրէէն հետ հաշտված Էր' բոլոր վիճակա զուրկ արարածներուն պես։
Այս վայրկեանին կը խորհեր թե ի՞նչ ստահակ մըն Էր, օրինակի համար, Կոլոխվաթով' որ երբեք առիթը չէր փախցներ զինքը սպասորյարին առջև պզտիկ ձգելու։
Կառքը կը սահի, կարծես կարագի վրայեն. ատեն ատեն կառապանը ձիերուն կոչ մը կուղղ Իվան Տուրաք իր անկյունին մեջ կը մխվի, ալքերը կը խփե և իր անցյալին վրա կը խորհի։ Ի՜նչ երջանիկ էր այդ կյանքը* կրնա*ր երբեք երևակայել թե ա՜յս-
80 քան խղճալի տարիներ պիտի հաջորդեին անոր։ Վերջապե՜ս, է"հ։ Աստված այնպես ուզած էր*** հոգ չէ"* եթե ինք իսկ եղած էր իր աղետքին պատճառը, իր դրացին ալ մասնակցություն մը ունեցած
էր անշուշտ ատոր մեջ։
Քնացավ, որքա՞ն ատեն, չէ՜ր գիտեր․ դադարել մը արթնցավ հանկարծ։
—Ի՞նչ կա։
— է՞հ, Սադանն է որ կը զվարճանա։
— Ի՞նչ, փոթորի՞կ կա։
Հարվածը երկու ճամբորդները իրենց թմբիրեն սթափեցուր։
90 Տափաստանին տեսքը բոլորովին փոխված էր, ցուրտը սաստկացած․ այլևս չէր ձյուներ․ ամբողջ դաշտավայրը կը դողար կայծակի պես սրընթաց հովերուն տակ' որոնք գետինը կը քերեին'ճերմակ բարակ փոշիի հորձանքներ բարձրացնելով։
— Կը սխալի՜ս, գոչեց Կոլոխվաթով պղտոր երկինքը զննելով։
— Սադանն է, կրկնեց մյուսը համոզված։