― Սեմեն Ավտեի՜չ, հուսահատությունը մեղք մըն է։
240 —Ես իմ վախճանես չեմ վախնար․ բայց, ա՜հ, որքա ն սարսափելի Է մեռնիլ այս մեղքերու բեռան տակ… Իվա՛ն, հաճախ վիրավորած եմ սիրտդ… շա՜տ հաճախ… ներե ինծի։
— Ա՛ստված պիտի ներե քեզի, բայց դուն ալ ինծի ներե։
Լռությունը դարձյալ տիրեց անոնց միջև, ուրվականը կ’ոռնար ու կը հեծեր. մերթ կարծես անսվաղ ճիվաղներու ամբոխներ միջոցին մեջ կը պայքարեին։
Հեծկլտուքները դադրած Էին․ Կոլոխվաթով, հանդարտած, ըսավ․
— Իվան նիքիթիչ, դուն ծերունի՛ մըն ես, խոստովանեցուր 250 զիս։
— Ի՞նչպես կընամ ընել ատիկա ես բոբ չեմ։
— Ծայրահեղ պարագաներու մեջ արարողություն կընա ընել մարդ. դուն գիտես Եկեղեցիին ծեսերը… չեմ ուզեր մեղավոր մեռնիք. այո՛, որքան ալ որ երիտասարդ, սակայն շատ մեղք գործած եմ։
Իվան Տուրաք հազաց՝ ձայնին ուժգնություն տալու համար և արտասանեց հանդիսավոր․
— Տեր՜, մաքրե՜ զիս, ողորմե՛ մեղավորիս, հետո հարեց,
— Գլուխդ բաց, Սեմեն Ավտեիչ՝ Ծառայ Տեառն։
260 Մյուսը հնազանդեցավ, ծերունիին սառուցիկ ձեռքը հանգչեցավ մատաղ գլխուն վրա, ու դողդոջուն ձայն մը արտասանեց առաջին աղոթքը։
Կոլոխվաթով կուլար, իր կարգին, Իվանի պատվերին համաձայն․ «Հավատամք»ը ըսավ, և հետո սկսավ ճշմարիտ խոստովանանքի մը։
— Սեմեն Ավտեիչ Ծառայ Տեառն կը հիշե՞ս թե Աստուծո կը խոսիս և ոչ ինծի։
Գրեթե ամեն հարցումի զղջացյալը կը պատասխաներ․
— Մեղա․ Աստուծո…
270 — Հիմակ չե՞ս հիշեր, հարցուց վերջապես ծերունին, մասնավոր մեղքեր։
— Ամեն բանի մեջ մեղք գործեցի… նախանձեցա, և իմ վիճակս ինծի երբեք բավական չէր թվեր, միշտ իմ ունեցածես ավելիին պետք ունեի, ու միշտ ավելիի՜ն, ինքզինքս գոհացնելու համար