Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/302

Այս էջը սրբագրված է

ուրիշին ստացվածքին աչք կը տնկեի. իմ ծերության տարիներուս պիտի զղջամ, կ՝ըսեի ինքնիրենս․ Աստված չուզեց որ այդ տարիքին հասնիմ… ԵՎ հիմակ իմ հեգ հորաքույրս՝ Քաթերինա Սթեֆանովնա՝ բացը պիտի մնա իր զավակներով, որովհետև զինքը խաբեցի և պղտիկներուն ապրուստը ապահովելու բնավ հոգ

280 չտարի․ — և ոչ իսկ իմ հոգիիս փրկության փույթ կընեի. կը կըրկնեմ, ամեն կերպ մեղքերով հանցավոր եմ… — Աստուած թողութիւն շնորհեսցէ... — Իմ խնամակալությանս հանձնված երկու քեռորդիներուս ժառանգությունը յուրացուցի... տափաստանին մեջ շատ մը աղջիկներ առևանգեցի։ — Աստուած թողութիւն շնորհեսցէ...

Կոլոխվաթով զգաց թե վերջին քունը կը ծանրանար իր վրա․ իրեն կը թվեր, հիմակ, մրրիկը չէր այլևս որ, հոն, վերը, կը գոռար, այլ նախախնամության ձայնը։

290 —Արձակեսցէ քեզ Աստուած յամենայն մեղաց քոց, Սէմէն Ավտէիչ՝ Ծառայ Տեառն, — արտասանեց անգամ մըն ալ Իվան Տուրաքի հաստ ձայնը... Երեք օր վերջը, երբ վերջապես փոթորիկը դադրեցավ, կառքը գտան իր ձյունե փոսին մեջ։ Մարդ ու անասուն սառած էին ու մեռած՝ իրարու քով, ինչպես ապրած՝ քով քովի։

ՄԱՄԻՆ ՍԻՊԻՐԻԱՔ