քանի մը մղոն անդին փոթորիկ կար, փայլակին շոշյունը կը տեսնեինք։ Նավին կովը, կապիկին արտադրած գոլեն ու հոտեն անհանգիստ, ատեն ատեն տառապագին կը բառաչեր, ճիշդ ինչպես գիշերապահը կը պատասխաներ կամրջակեն եղած կոչերուն. մեքենաներու ճռինչը որոշակի կը լսվեր։ Հանս քովս երկնցավ ու գիշեր-բարիի սիկառ մը վառեր. ասիկա խոսակցության մը սկսելու նշան Էր բնականաբար․ ծովին ձայնին պես հանդարտեցուցիչ ձայն մը ու ծովածավալ փորձառություն ուներ ան․ որովհետև իր գործն էր աշխարհի չորս դին պտտիլ, միաբլթակ տունկեր, վայրի կենդանիներ ու ազգագրական նմույշներ ժողվել գերման ու ամերիկացի վաճառականներու համար․ ես կը դիտեի իր սիկառին լուսափայլ ծայրը որ կը ծավալեր կամ կը հատներ մութին մեջ՝ խոսքերուն ելևէջին համեմատ. ու այսպես գրեթե քունս տարավ. օրանկութանը, իր արձակ անտառներուն երագներեն խռովված, սկսավ քավարանի հոգիի մը պես կաղկանձել ու մոլեգին՝ վանդակին ձողերը քաշկռտել։ {{text-indent|2em|«Եթե թող տրվեր հիմակ, մենե քիչեր պիտի կրնային ողջ մնալ հոս», ըսավ Հանս հուլորեն, (աղե՛կ կը ճչե, տե՛ս թե հիմակ ի՛նչպես պիտի խելոքցնեմ զինքը, երբ հանդարտի», աղմուկը դադրեցավ, և Հանս օձի պես սուլել սկսավ. նմանությունը այնքա՛ն կատարյալ էր, որ տեղես վեր ցատկեցի, անդուլ մահացու ձայնը սահեցավ գնաց կամրջակին վրայեն ու կապիկը դադրեցավ վանդակը ճանկռոտելե․ կենդանին արհավիրքի նոպայի մը մեջ կը դողդղար։
«Ձայնես էր որ կանգ առավ», ըսավ Հանս. «Այս խաղը սորվեր ա Մոկունկ Թանճոնկի մեջ, ուր փոքրիկ կապիկներ կը հավաքեի Պերլին ղրկելու համար, աշխարհի վրա ամեն ոք կապիկեն կը վախնա — բացի օձեն, ուստի կապիկներու հանդեպ օձ կը ձևանամ ու զանոնք բոլորովին կը հանդարտեմ, չափազանց եսասեր են անոնք, իրենց գեշ սովորությունն է այդ։ Կը քնանա՞ս թե ոչ. արթուն ես․ կամ մտիկ կ’ընե՞ս եթե քեզի անհավատալի պատմություն մը ընեմ»։
— Ամբողջ աշխարհի վրա ինծի համար անհավատալի պատմություն չկա, ըսի իրեն
— Լա՛վ, եթե հավատալ գիտես ուրեմն բան գիտես. հիմա փորձեմ հավատքդ։ Երբ այս պզտիկ կապիկները կը ժողվեի, 79-81ի